22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վենետիկում 80 տարվա մեջ առաջին անգամ սառել են ջրանցքները /վիդեո/

80 տարվա մեջ առաջին անգամ սառել են Վենետիկի ջրանցքները:Չնայած սառնամանիքին, քաղաքում չի հետաձգվել վենետիկյան ավանդական դիմակահանդեսը: Տոնական արարողությունների սկիզբը դրվել է “ջրի վրայի տոնախմբությամբ”, որն այս տարի ավելի շատ հիշեցրել է “սառույցի վրա տոնախմբություն”, հայտնում է “Вести.ру”-ն: Վենետիկի բոլոր ջրանցքները, փողոցները, հրապարակները վերածվել են թատերաբեմերի: Ամենուրեք տեղի կունենան թատերական եւ երաժշտական ներկայացումներ: Տոնակատարության սկիզբը  Սան-Մարկո […]

Խաղամոլությունն ավելի հեշտ է հաղթահարվում, քան թմրամոլությունը. Հոգեբան

‘’Թմրամոլությունը բոլոր կախվածությունների մեջ ամենաարագ ձևավորվող, դժվար հաղթահարելի եւ ամենակործանարար կախվածությունն է, որն աշխարհում գնալով լայն տարածում է ստանում’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա խոսքով` թմրամոլությունն իրենից ներկայացնում է եւ  ֆիզիկական, եւ հոգեբանական կախվածություն, ինչի բուժումը չափից դուրս դժվար է, երբեմն մի կախվածությունը փոխարինվում է մեկ այլ կախվածությամբ: Սամվել Խուդոյանը նշեց, […]

Առաջիկա օրերին ձյուն ու մառախուղ կլինի

Փետրվարի 7-ին` օրվա երկրորդ կեսից մինչեւ փետրվարի 11-ը հանրապետության տարածքը կգտնվի  Միջերկրածովյան  ցիկլոնի եւ դրանով պայմանավորված հարավ-արեւմտյան համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Փետվարի 8-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով եւ կտատանվի հովտային շրջաններում -3…-6, նախալեռնային շրջաններում -4…-8, լեռնային շրջաններում -9…-13 աստիճանի սահմաններում, ցերեկային ջերմաստիճանը էապես չի փոխվի: Նման ջերմաստիճանային ռեժիմը կպահպանվի նաեւ հետագա […]

“Մարդկությունը կվերանա 120-150 տարի հետո”. Էլյա Հովհաննիսյան

“Ես ծառայում եմ լույսին, խավարի համար ոչինչ չեմ անի: Ես ձեզ ճանաչում եմ` հեռացեք”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն աստղագետ, մաթեմատիկոս Էլյա Հովհանիսյանը խորհուրդ տվեց ամեն առավոտ ցնցուղ ընդունել ու այս խոսքերը հաճախ կրկնել` չար ուժերից ազատվելու եւ նյարդային վիճակը խաղաղեցնելու համար: Աստղագետի պնդմամբ 2012-ին աճելու է ինքնասպանությունների թիվը եւ նշեց դրա պատճառները: Վերջինիս համոզմամբ  մենք […]

72-ամյա տղամարդը մահացել է 62-ամյա մարմնավաճառի հետ սեքսի պահին

Չեն անունով 72-ամյա թայվանցին մահացել է 62-ամյա մարմնավաճառուհու հետ սեքսով զբաղվելու ընթացքում սեփական արհեստական ատամնաշարը (պրոթեզը) կուլ տալու պատճառով, գրում է “The Daily Telegraph”-ը: Մարմնավաճառուհին պատմել է, որ ծերունին 30 րոպե շարունակ իր հետ վայելքների մեջ է եղել, սակայն “սեանսի” վերջում անսպասելի կորցրել է գիտակցությունը: Կինը փորձել է նրան ուշքի բերել, բայց` անօգուտ: Բժիշկները եւս […]

Բոլոր արվեստասերների անունից խորին շնորհակալություն Տարոն Մարգարյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանում ջեռուցման անհատական համակարգ է տեղադրվել՝ բնակելի շենքից առանձին գազատարով: Թանգարանը արդեն երրորդ օրն է, ինչ ջեռուցվում է: Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանն այցելել է թանգարան, անձամբ համոզվելու և զեկուցելու քաղաքապետին, որ հանձնարարությունը պատշաճ կատարված է: Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը Հենրիկ Իգիթյանը հիմնել է 1972 թվականին, […]

Խնդիրը վերաբերում է ոչ միայն ընտանիքին , այլեւ` մեր քաղաքին. Տարոն Մարգարյան

Այսօր քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի եւ  չհաճախելու պատճառների վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ, ինչպես նաև այցեր ու հանդիպումներ են կազմակերպվել ծնողների հետ: Ըստ այդմ դպրոցահասակներից մի քանիսը կվերսկսեն հաճախելիությունը դպրոց կամ համապատասխան հանրակրթական այլ հաստատություն: Նշվել է, որ ուսումնասիրությունների արդյունքում` պարզվել է, կան  նաեւ  […]

“Հայփոստը” արձագանքում է Henaran.am-ի հրապարակմանը

Henaran.am-ը տեղեկացրել էր, որ “Հայփոստ” ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչ  “Հայփոստ թրասթմենեջմենթ”-ը շարունակում է նորոգել եւ արդիականացնել  ”Հայփոստի” ենթակայությամբ գտնվող բաժանմունքների մասնաշենքերը, սակայն գործը մինչեւ վերջ ավարտին չի հասցնում: Մասնավորապես,  Սիսիանի բաժանմունքի նորոգված շենքի  գլխամասում գտնվող  խորհրդային ժամանակներից մնացած ցուցանակները չէին ապամոնտաժվել: “Հայփոստից” արձագանքելով մեր հրապարակմանը՝ նշեցին, որ այդ շենքի միայն առաջին հարկն է իրենց պատկանում`ավելացնելով, որ եթե շենքը […]

Քաղաքապետը ձնամաքրման աշխատանքներում թերացումներ է նկատել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին, նշել է, որ չնայած վարչական շրջանների կենտրոնական եւ երկրորդական փողոցներն ամբողջությամբ մաքրված են եղել, սակայն մայթերի եւ բակային տարածքների հետ կապված որոշակի թերացումներ նկատվել են: ‘Կենտրոնացնելով մեր համապատասխան կառույցների ամբողջ ներուժը` պետք է մտածենք ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների անվատանգության մասին եւ ապահովենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված