22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Մարդկությունը կվերանա 120-150 տարի հետո”. Էլյա Հովհաննիսյան

“Ես ծառայում եմ լույսին, խավարի համար ոչինչ չեմ անի: Ես ձեզ ճանաչում եմ` հեռացեք”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն աստղագետ, մաթեմատիկոս Էլյա Հովհանիսյանը խորհուրդ տվեց ամեն առավոտ ցնցուղ ընդունել ու այս խոսքերը հաճախ կրկնել` չար ուժերից ազատվելու եւ նյարդային վիճակը խաղաղեցնելու համար:

Աստղագետի պնդմամբ 2012-ին աճելու է ինքնասպանությունների թիվը եւ նշեց դրա պատճառները: Վերջինիս համոզմամբ  մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որում ծնվածների մոտ 80 %-ն օժտված է պակաս մտավոր կարողություններով եւ հոգեւոր գիտակցությամբ, եւ հետագայում ինքնասպանությունների թվի  աճ է նկատվելու: Աստղաբանի խոսքերով` ինքնասպանություններն անընդհատ տեղի կունենան մինչ 2055 թիվը, իսկ 2-3 տարի հետո կավելանա հոգեկան խանգարումների եւ աղետների թիվը. “Կվերանան այն մարդիկ, ովքեր այժմ իրենց վերջին կյանքն են ապրում: Կփրկվեն նրանք, ովքեր կճանաչեն աստվածային իմաստությունը եւ տիեզերքի գաղտնիքները”:

Է. Հովհաննիսյանի հավաստմամբ Պրազերպինա մոլորակն անցած 60 տարիների ընթացքում գտնվել է Կշեռքի համաստեղության մեջ, որը ղեկավարում է ամուսնությունները, հետեւաբար՝ 60 տարվա ընթացքում քանդվել են բոլոր անհաջող ամուսնությունները: 1987թ.-ից հետո Պրազերպինան մտել է Կարիճի համաստեղություն, որն, ըստ բանախոսի, քանդում է մարդու գիտակցությունը. “Երբ ամուսնությունն է քանդվում , ճար կգտնվի, բայց ոչ գիտակցության դեպքում: Այդ պատճառով մարդկանց 80 տոկոսն այժմ վերջին կյանքն է ապրում երկրի վրա”:

Բանախոսը հավելեց, որ ավելի շատ պետք է զգուշանալ խանգարումներից. “Այսօր ապրողները պետք է զարգացնեն իրենց հոգեւորը եւ օգնեն մյուս մարդկանց, իսկ մարդկությունը կվերանա 120-150 տարի անց` բուսական եւ կենդանական աշխարհների ոչնչանալուց հետո”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ