17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուժայինները կիրակի` նախագահականում էին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի` նախորդ կիրակի նախագահականում տեղի է ունեցել ուժային կառույցների ղեկավարների հավաք: Այն տեւել է մոտ 2,5 ժամ: Թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանին են ներկայացվել ուժային կառույցների` ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ վերլուծություններ: Բացի այդ, իշխանական վերնախավի հանձնարարությամբ շարունակում են փակ հարցումներ անցկացնել` պարզելու, թե երկրի ներսում ովքեր ունեն ազդեցություն, որքան, ինչ շրջանակների վրա: Խոսք է […]

ՀԱԿ-ի տունը կռիվ է ընկել. Իրատես de facto

ՀԱԿ-ում որեւէ կերպ կոնսենսուսի չեն կարողանում հանգել: Որքան էլ փորձում են առերես ցույց տալ, որ հաջողեցրին միասնական ճակատով հանդես գալ, համամասնական ցուցակագրում ոչ մի կերպ չի ստացվում: Եվ չի բացառվում, որ այդ “գրվածքը” դառնա գայթաքար, որի վրա երեւակվեն ՀԱԿ-ի բոլոր “հմայքները”:Այս մասին ենթադրում է “Իրատես de facto”-ն: Ըստ թերթի, ՀԱԿ-ի տղերքին “նադայել” են արել առկա […]

Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայցով Շվեյցարիայի դատախազը գործ է հարուցել Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի դեմ

Ցյուրիխի դատախազությունը երկուշաբթի օրը Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայցով դատական գործ է հարուցել Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի դեմ: Այս մասին տեղեկացնում է “Ամերիկայի ձայնը”` վկայակոչելով  “Թըդեյզ Զաման” թուրքական պարբերականին:  Բաղըշի դեմ գործ հարուցելու համար հիմք է դարձել Շվեյցարիայի հայ համայնքի կողմից ներկայացված բողոքը: Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվայգն այս կապակցությամբ ասել է, […]

Սոֆի Մխեյանի տեսահոլովակը` ԱԺ-ի հաշվին. Չորրորդ ինքնիշխանություն

Երեկ Ազգային ժողովի աշխատանքային առաջին օրը Աժ-ում այնքան ցուրտ էր, որ պատգամավորների շրջանակներում անեկդոտ ծնվեց, թե երեւի երգչուհի Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է նկարահանում: Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանությունն” ու շարունակում.”Բանն այն է, որ Աժ ղեկավարությունը որոշել է խնայողություններ անել նաեւ շենքը նորմալ ջեռուցելու հարցում: Իսկ այս հարցում “շեֆը” Աժ աշխատակազմի նորանշանակ ղեկավարն է` […]

“Կենտրոնի” Պետրոսը ԲՀԿ-ով պատգամավոր. Առավոտ

“Ես քաղաքականությունը պատկերացնում եմ որպես թիմային աշխատանք եւ տեսնում եմ, որ ԲՀԿ-ն լուրջ թիմ ներկայացնելու պոտենցիալ ունի, եւ վստահ եմ, որ նաեւ Հանրապետականը ներքին լուրջ բարեփոխումների կգնա, մյուս կողմից էլ` կա ՀԱԿ-ը, եւ այս երեք փոխզսպումներով խորհրդարանը, որը համալրված կլինի պրոֆեսիոնալներով, շատ դրական էֆեկտ կարող է ունենալ երկրի համար: Այս պարագայում ես ինձ տեսնում եմ […]

Մանկապիղծի հարազատները ժամանակ են ձգում. Հայկական ժամանակ

“Միքայելյան” վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը “Հայկական ժամանակ” թերթի հետ զրույցում հայտնել է, որ եթե այսօր-վաղն էլ մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոոսյանի հարազատները նրա վիրահատության համար համաձայնություն չտան, իրենք ստիպված կլինեն Տեր-Պողոսյանին դուրս գրել հիվանդանոցից, ինչից հետո նա կրկին կտեղափոխվի մեկուսարան: Ըստ թերթի, աղիքային քաղցկեղի վիրահատության համար “Երեւան-Կենտրոն” ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված Տեր-Պողոսյանը նախորդ շաբաթ […]

Ավշարի Արայիկի հետ չհամեմատվե՞ն

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ  Մինասյանը հոգնել է պատգամավորի աշխատանքից:  “Պատգամավորի աշխատանքը դժվար, դառը եւ հոգնեցուցիչ աշխատանք է , եթե ուզում ես իսկապես պատգամավորական գործունեությամբ զբաղվել”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչ պլաններ ունի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Արծվիկ Մինասյանն ասաց, որ կվարվի այնպես, ինչպես կորոշի կուսակցությունը: ՀՅԴ-ական […]

Թոշակառուն պետությունից պահանջում է մարմնավաճառների վրա ծախսած իր փողերը

Նիդերլանդցի թոշակառու Կլասս Բյունին հաղթել է դատական գործը, որը տեւել է ուղիղ 7 տարի: Տղամարդը պետությանն էր դատի տվել, որը նրա կարծիքով պետք է փոխհատուցի մարմնավաճառների վրա ծախսած իր փողերը: Թոշակառուին հաջողվել է ապացուցել իր ճշմարտացիությունը բժշկական տեղեկանքների միջոցով: Թերապեւտը փաստել է, որ սեռահարաբերություններից հետո տարիքով հիվանդին ավելի քիչ դեղեր են պետք գալիս: Հոգեբույժն իր […]

Հայ-ռուսական հարաբերությունները սերտացել եւ ջերմ են դարձել. ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Զուբկովին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու երկկողմ ձգտումը շատ լավ մթնոլորտ են ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար: Նախագահի խոսքով, երկու երկրների միջեւ տարեցտարի աճում է ապրանքաշրջանառությունը, մեծանում է ռուսական  կապիտալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված