16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դարձյալ “խոսքի եւ գործի” տարբերության կռիվ. ԲՀԿ-ն տապալեց նախագիծը

Քիչ առաջ խորհրդարանում արտասովոր իրավիճակ ստեղծվեց: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց “Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին” նախագիծը, որը չանցավ: Նախագիծը չքվեարկեց ԱԺ ԲՀԿ խմբակցությունը: ԱԺ նախագահը հարցը վերաքվեարկության դրեց: “Ժառանգական” Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ սա ճնշում է խորհրդարանի վրա: ՀՅԴ-ն հայտարարեց, թե ձեռնպահ է քվեարկելու:  Երկրորդ անգամ քվեարկության դնելուց հետո իրավիճակը չփոխվեց: ԲՀԿ-ն […]

Հրազենային կրակոցից զինվոր է մահացել

Փետրվարի 5-ին` ժամը 19.20-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարեւելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1992 թվականին ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը: Ըստ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի տարածած տեղեկատվության,  վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: Միջադեպի մանրամասները ճշտելու համար քննություն է կատարվում:

Ո՞ր քաղաքական ուժի հետ են ցանկանում հանդես գալ ‘Ազատ դեմոկրատները’

‘’Ես հանդիպել եմ  Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, քննարկել ենք շատ հարցեր: Եվ մենք գտնում ենք, որ ‘’Ժառանգությունը’’ այն քաղաքական ուժն է, որը վերջին տարիներին կարողացավ լիարժեք իրեն դրսևորել: ‘’Ազատ դեմոկրատները’’ ‘’Ժառանգության’’ հետ գաղափարական շատ ընդանրություններ ունի: Կա հասարակական պահանջարկը այդ երկու ուժերին տեսնել միասին’’, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց ‘’Ազատ դեմոկրատներ’’ կուսակցության նախագահ Խաչատուր […]

Հայկը բանտում “3 հրաշալի օր” է անցկացրել

“Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո “Հայկական ժամանակ” օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանը պատասխանել է ՔԿՀ-ի դիմաց հավաքված լրագրողներին հարցերին եւ ասել է, որ “երեք հրաշալի օր  է անցկացրել”: Հայկի խոսքով, բռնություն նրա նկատմամբ չի կիրառվել,շփվել է տարբեր մարդկանց հետ, որոնց մասին առաջիկայում կգրի: Ինչ վերաբերում է դեպքին, որի պատճառով Հայկ Գեւորգյանին մեղադրանք է […]

Օբաման կարծում է, որ ինքն արժանի է կրկին ընտրվելու նախագահ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տվել “NBC” հեռուստաընկերությանը, որի ժամանակ հայտարարել է, որ ինքն արժանի է 2րդ անգամ նախագահ դառնալ, քանի որ ապահովել է երկրի տնտեսական առաջընթացը: “Մենք դեռ կիսատ գործեր ունենք, պետք է մեր արտադրողները աճեն եւ իրենց արտադրանքը վաճառեն արտասահմանում: Պետք է ամերիկացի աշխատողները դառնան ամենաբարձր որակավորում ունեցողներն աշխարհում,’-նշել է Օբաման: Նա […]

՛՛Հա էլ կտա՞ն՛՛. Հրազդանի քաղաքապետը վստահ է /վիդեո/

Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի երկու թեկնածուները ակտիվ քարոզարշավի մեջ են: Հետաքրքիր է, որ երկու թեկնածուների` ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի եւ ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի կենտրոնական նախընտրական շտաբերը միմյանց հարեւանությամբ են գտնվում: Տարբերությամբ, որ քաղաքապետի շտաբի ցուցանակի վրա գրված է “Արամ Դանիելյանի քարոզչական կենտրոն”: 10 տարի Հրազդանի քաղաքապետ աշխատած հանրապետական Արամ Դանիելյանը համաձայն […]

ՕԵԿ-ին բոլորը խանդում եւ նախանձում են. Հեղինե Բիշարյան

“Օրինաց երկիր” կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին, եւ դաշինքի թեման այլեւս փակված է: Այս  մասին այսօր “Հենարան” ակումբում հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Տիկին Բիշարյանի խոսքով, ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը կպարզվեն կուսակցության համագումարի օրը` մարտի 3-ին: ՕԵԿ-ը սակայն մեծամասնական ընտրակարգով ոչ բոլոր ընտրատարածքներում է թեկնածուներ առաջադրելու: Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա […]

Հայ աշակերտների վրա Թբիլիսիում հարձակում են գործել

Թբիլիսիում հարձակում են գործել հայկական թիվ 104-րդ դպրոցի 8 աշակերտների վրա` դասերի ավարտից հետո: Այդ մասին տեղեկությունը տարածել է հարձակման ենթարկված երեխաների ծնողներից մեկը, հայտնում է “Regnum” տեղեկատվական գործակալությունը: Հարձակվողները 20-30 տարեկան 14-15 տղամարդիկ են եղել: Զանգավծային կռվի մեջ են ներքաշվել դպրոցի տնօրենը, մի քանի ծնողներ, որից հետո հարձակվողները փախել են: Կան տուժածներ: Իշխանությունները քրեական […]

Վիճահարույց նախագիծն օրենք դարձավ

Քիչ առաջ խորհրդարանը քվեարկության դրեց եւ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած “ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին” օրինագիծը: Այն ընդունվեց 55 կողմ, 16 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ նախագծով կառավարությունն առաջարկում է վերացնել ամառային եւ եւ ձմեռային ժամային ռեժիմները: Խորհրդարանը քվեարկության դրեց նաեւ նախորդ նստաշրջանում քննարկված մի ջարք նախագծեր, այդ թվում “Շրջակա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված