14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիճահարույց նախագիծն օրենք դարձավ

Քիչ առաջ խորհրդարանը քվեարկության դրեց եւ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած “ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին” օրինագիծը: Այն ընդունվեց 55 կողմ, 16 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ նախագծով կառավարությունն առաջարկում է վերացնել ամառային եւ եւ ձմեռային ժամային ռեժիմները:

Խորհրդարանը քվեարկության դրեց նաեւ նախորդ նստաշրջանում քննարկված մի ջարք նախագծեր, այդ թվում “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին”  նախագիծը: Մինչ քվեարկությունը Լարիսա Ալավերդյան ասաց, թե չգիտես ինչու չգտնվեց այն քաղաքական կարգը, որ նախագծում մտցվի սանկցիաների սկզբունքի իրականացումը:

“Առանց այդպիսի կետի “Ժառանգությունը” գտնում է, որ սա զուտ դառնում է խոսակցական նյութ, մենք դեմ ենք քվեարկելու, երբ վերջապես չմտցվի այդ հստակ վերաբերմունքը իշխանության կողմից, այն դեպքերի հանդեպ, երբ մենք քանդում ենք մեր երկիրը”,-հայտարարեց Լարիսա ալավերդյանը:

ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանն էլ հայտարարեց, որ այս պահին շրջանառության մեջ է օրինագծի մի տարբերակ,  հստակ չէ այն լրամշակվա՞ծն է, թե՞, ոչ եւ չի երեւում թե առաջարկների ո՞ր մասն է ընդունվել: Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն եւս դեմ է քվեարկելու: Նախագիծը դրվեց քվեարկության եւ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց կողմ 74, դեմ 13 եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ նախագծի ընդունմանը դեմ էին  բնապահպան-ակտիվիստները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ