22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Հա էլ կտա՞ն՛՛. Հրազդանի քաղաքապետը վստահ է /վիդեո/

Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի երկու թեկնածուները ակտիվ քարոզարշավի մեջ են: Հետաքրքիր է, որ երկու թեկնածուների` ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի եւ ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի կենտրոնական նախընտրական շտաբերը միմյանց հարեւանությամբ են գտնվում: Տարբերությամբ, որ քաղաքապետի շտաբի ցուցանակի վրա գրված է “Արամ Դանիելյանի քարոզչական կենտրոն”:

10 տարի Հրազդանի քաղաքապետ աշխատած հանրապետական Արամ Դանիելյանը համաձայն չէ այն դիտարկմանը, որ հրազդանցիները դժգոհ են քաղաքապետի աշխատանքից: “ Ամեն ինչ արել ենք, կարծում եմ 3 անգամ վստահության քվեն տվել են,  4-րդ անգամ էլ ինձ կքվեարկեն”,-Henaran.am-ի թղթակցին ասաց քաղաքապետը:

Արամ Դանիելյանը վստահեցնում է, որ աստիճանաբար քաղաքում խնդիրները լուծվում են` տանիքների նորոգում, ասֆալտապատում: Ամենամեծ խնդիրը գործազրկության հարցն է: “Հրազդանը 7 գյուղերի վրա ձեւավորված քաղաք է,  15 հազար հա սեփականաշնորհված հողեր ունենք, եւ ձեռնարկություններ, որոնք աշխատում են:

Մարդիկ գնում են հող, հասարակական օբյկետներ են բացում, կապվում հող ու ջրին, աշխատատեղեր բացում,-ասաց քաղաքապետը: Արամ Դանիելյանը չկիսեց նաեւ մրցակցի` Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որ մարդիկ վախենում են մասնակցել նրա նախընտրական հանդիպումներին:

Քաղաքապետը հերքեց դա` ասելով, որ դեռ իրենք են նպաստում մրցակցի հանդիպումների կազմակերպմանը: “Նման բան չեմ տեսել, որ խոչընդոտեն, ընդհակառակը հոսանք են տալիս, որ հանդիպումներ անի: Մենք ահաբեկելու խնդիր չունենք, տարիների ընթացքում թիմ ենք ձեւավորել`  ի դեմս հանրապետականների եւ թիմով գնում ենք”,-ասաց Հրազդանի քաղաքապետը:

Henaran.am-ի այն հարցին, թե չընտրվելու դեպքում կօգնի՞ Սասուն Միքայելյանին` ասաց. “Իհարկե կաջակցեմ իմ ուժերի ներածին չափով, ես իրանց նման չեմ, ես սիրում եմ իմ քաղաքը, ես ապրելու եմ Հրազդանում, բայց մի կասկածեք, ես եմ հաղթելու: Էդ հարցը տվեք հակառակորդին”:
http://youtu.be/UrAE3dBJTWw

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ