14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

“Ժառանգությունը” դեմ քվեարկեց ԱԺ մեծ օրակարգին

ԱԺ “Ժառանգություն” խմբակցությունը դեմ քվեարկեց ԱԺ 4-րդ գումարման 11-րդ նստաշրջանի մեծ օրակարգին:

Մինչ օրակարգի հաստատումը ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի ընդունմանը հաջորդած թուրքական կողմի հայտարարություններին եւ նշեց, որ այս պարագայում ՀՀ ԱԺ օրակարգում են գտնվում  հայ-թուրքական արձանագրությունները` նշելով, որ մոտենում է ապրիլի 24-ը:

Սամվել Նիկոյանն ասաց, որ այս հարցին պատասխան տրվել է , հարցը գտնվում է ՀՀ նախագահի իրավասության ներքո, բայց ըստ ԱԺ նախագահի, արձանագրությունները պետք է գտնվեն ԱԺ մեծ օրակարգում: Նիկոյանի խոսքով, Ցեղասպանության ճանաչման գործընթացը կապված է չէ արձանագրությունների  եւ դրանք ԱԺ օրակարգում թողնելու հետ:

“Պիտի ցավ ապրեմ, որ ճիշտ  ենք համարում մեծ օրակարգում պահելը, իսկ նման հայտարարությունները ոչ միայն վկայում են մեր կատարած մեծ սխալի մասին, այլ այդ սխալը շարունակում է խորացվել”,-ի պատասխան արձագանքեց Ստյոպա Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ