21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Կեր ինձ”. Սոբչակի ինտիմ ցանկությունը` ներքնազգեստի վրա /ֆոտո/

Սկանդալային հաղորդավարուհին գլուխ է գովել` ներկայացնելով իր գնումները: Սոբչակը շոփփինգ է կազմակերպել Ամերիկայում, ուր մեկնել էր մի քանի օր առաջ: Հաղորդավարուհին իր գնումների նկարները տեղադրել է “Twitter”-ի իր էջում: Իսկ գնումները բավական ինտիմ բնույթի են եղել: Այսպես Սոբչակի երկրպագուներին հնարավորություն է ընձեռնվել տեսնել նրա ներքնազգեստը, որի վրա ֆրանսերենով գրված է եղել “կեր ինձ”:

Նրանք Թամամին մենակ թողեցին /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, ինչպես նաեւ ոստիկանության նախկին աշխատակիցներ Վահան Խանզադյանի ու Արմեն Պողոսյանի նկատամամբ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը վճիռ կայացրեց: Արմեն Վահանի Պողոսյանին դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով […]

Աղի սնունդը նպաստում է կանացի լիբիդոյի առաջացմանը

Գերմանիայում պարզել են, որ ակտիվ սեքսուալ կյանքով ապրող կանայք ավելի շատ աղի մթերքներ են նախընտրում, օրինակ` պահածոյացված բանջարեղեն եւ սունկ, որոնց պատրաստման համար, ինչպես հայտնի է, մեծ քանակությամբ նատրիումի քլորիդ է օգտագործվում: 25-35 տարեկան 790 կանանց հարցումների արդյունքում պարզվել է, որ աղի սննդամթերքը լավ է ազդում նրանց սեքսուալ ցանկությունների վրա: Այսպես, կանայք, ովքեր օրական մինչեւ […]

Համագործակցություն Հայաստանի եւ Հունաստանի հանրային խորհուրդների միջեւ

Մարտի 23-ին Հայաստանի հանրային խորհրդի եւ Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը բարձր գնահատեց Հայաստանի հանրային խորհրդի հետ համագործակցելու հեռանկարները` նշելով, որ իրենք կաջակցեն Հայաստանին Եվրոպական ամենատարբեր կառույցներում ինտեգրվելու գործում, ինչպես նաեւ կնպաստեն Հայաստանի հետ առկա հարաբերությունների խորացմանը: Երկուստեք կարեւորվեց առավել սերտ կապերի հաստատումը […]

Ժիզել Բունդխենը պաշտապանում է փղերին

Բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդխենը կոչ է անում իր երկրպագուներին մտածել աֆրիկյան փղերի ճակատագրի մասին: Ժիզելը պարզապես երջանիկ է եղել` այցելելով փղերին  Քենիայում գտնվող “Wildlife Trust” կոչվող վայրում: Նա խնդրում է երկրպագուներին պաշտպանել կենդանիներին, որոնց որսում են մսի եւ կաշվի համար: Մոդելը հուզմունքով պատմել է, թե ինչպես է տեսել 2 ամսական փղիկին, որի հետ հանդիպումը ճակատգրի […]

Առանց տեղումների եղանակ` մինչեւ մարտի 27-ը

Հանրապետության տարածքում` մարտի 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին, 28-ի գիշերը ամենուրեք, 28-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, առանձին հատվածներում բուք, մերկասառույց, տեսանելիության վատացում: Քամին հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, 27-ին, 28-ին առանձին վայրերում ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ին, 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 4-8 աստիճանով, 27-ի ցերեկը, 28-ին նույնքան կնվազի: Երևանում` […]

Ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար կան բոլոր նախադրյալները. ՀՀ վարչապետ

Հայաստանի իշխանությունները լի են վճռականությամբ մեր երկրի նորանկախ պատմության մեջ անցկացնելու ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները: Այս մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ‘Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ’ խորագրով կոնֆերանսի ընթացքում: ‘Ազատ և թափանցիկ ընտրությունները խիստ կարևոր քաղաքական խնդիր են մեր պետության համար: Երբևէ մեր հանրությունն այսքան չի կարևորել այդ հանգամանքը, որքան այս ընտրությունների ժամանակահատվածում, քանի […]

Հեղինե Բիշարյանը չմեկնաբանեց ՕԵԿ մամլո խոսնակի հրաժարականը

ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կուսակցության մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանի հրաժարականի մասին տեղյակ չէ: Henaran.am-ը քիչ առաջ Հեղինե Բիշարյանից փորձեց մեկնաբանություն ստանալ Սուսասննա Աբրահամյանի` ՕԵԿ մամլո խոսնակի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ: Տիկին Բիշարյանը մեզ հետ զրույցում ասաց.” ՕԵԿ-ում որեւէ խնդիր չկա: Ես Ձեր ասած լուրից որեւէ տեղեկություն չունեմ, Սուսաննային չեմ տեսել, չեմ կարող հաստատել: Ես չգիտեմ, […]

Եվրամիությունը պատժամիջոցներ է նախատեսել Բաշար Ալ-Ասադի ընտանիքի կանանց նկատմամբ

Եվրամիությունը անձնական պատժամիջոցներ է նախատեսել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ընտանիքի 4 կանանց նկատմամբ, այդ թվում` առաջին տիկին Ասմա Ալ-Ասադի, տեղեկացնում է “The Daily Telegraph”-ը: Ըստ այդ որոշման` նախագահի մոր, քրոջ, կնոջ եւ հարսի ակցիաները սառեցված են Եվրամիության երկրներում: Նրանց` անձամբ, արգելված է գտնվել  Միության 27 երկրներում: Ալ-Ասադի ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչների հանդեպ պատժամիջոցները նախատեսվել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված