05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եվրամիությունը պատժամիջոցներ է նախատեսել Բաշար Ալ-Ասադի ընտանիքի կանանց նկատմամբ

Եվրամիությունը անձնական պատժամիջոցներ է նախատեսել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ընտանիքի 4 կանանց նկատմամբ, այդ թվում` առաջին տիկին Ասմա Ալ-Ասադի, տեղեկացնում է “The Daily Telegraph”-ը:

Ըստ այդ որոշման` նախագահի մոր, քրոջ, կնոջ եւ հարսի ակցիաները սառեցված են Եվրամիության երկրներում: Նրանց` անձամբ, արգելված է գտնվել  Միության 27 երկրներում:

Ալ-Ասադի ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչների հանդեպ պատժամիջոցները նախատեսվել են այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեցին նախագահի էլեկտրոնային նամակները: Պարզվել է, որ մինչ նրա ամուսինը զբաղված է ապստամբություն ճնշելով, Ասմա ԱԼ-Ասադը տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսում դիզայներական հագուստի, զարդերի, վենետիկյան ապակու, հնաոճ կահույքի եւ շքեղության այլ տարրերի վրա: Առաջին տիկինը նախընտրել է Լոնդոնի եւ Փարիզի էլիտար խանութները, որոնցից գնումներ է կատարել համացանցի միջոցով:

Ասմա Ալ-Ասադի ընտանիքը Մեծ Բրիտանիա է գաղթել սիրիական Հոմս քաղաքից: 2000-ին Լոնդոնում մեծացած Ասման ամուսնացավ ապագա նախագահի հետ, ով այդ ժամանակ բրիտանական մայրաքաղաքում ակնաբուժական կրթություն էր ստանում:

Մինչ սիրիական ապստամբության սկիզբը Ասմա Ալ-Ասադը ամբողջ աշխարհում համարվում էր “լիբերալ դեմք”: Նա հաճելի արտաքին ունենալով` նաեւ գործնական կնոջ կերպարում էր, սակայն այդ “իմիջը” կորավ հանրության համար, երբ նա սկսեց աջակցել ապստամբությունը ճնշելու ամուսնու դաժան մեթոդներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ