Ժիզել Բունդխենը պաշտապանում է փղերին
Բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդխենը կոչ է անում իր երկրպագուներին մտածել աֆրիկյան փղերի ճակատագրի մասին:
Ժիզելը պարզապես երջանիկ է եղել` այցելելով փղերին Քենիայում գտնվող “Wildlife Trust” կոչվող վայրում: Նա խնդրում է երկրպագուներին պաշտպանել կենդանիներին, որոնց որսում են մսի եւ կաշվի համար:
Մոդելը հուզմունքով պատմել է, թե ինչպես է տեսել 2 ամսական փղիկին, որի հետ հանդիպումը ճակատգրի նվեր է համարում: 31-ամյա աստղը նույնիսկ “Facebook” -ում է տեղադրել նկարը, որտեղ կերակրում է փղին:
“Երբ ես եկա Աֆրիկա, ես հասկացա, որ փղերը ամենախելացի կաթնասուններն են, եւ նրանք կոչնչանան, եթե մենք չփրկենք նրանց”,-նշել է Ժիզելը:
Բացի փղերին պաշտպանելուց Ժիզելը նաեւ այլ բարեգործություններով է զբաղվում: Վերջերս նա ժամանակ էր անցկացնում հնդկացիների ցեղի հետ, որը բնակվում է Շինգու գետի ափին` Ամազոնի արեւադարձային անտառներում: