16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հեղինե Բիշարյանը չմեկնաբանեց ՕԵԿ մամլո խոսնակի հրաժարականը

ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կուսակցության մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանի հրաժարականի մասին տեղյակ չէ: Henaran.am-ը քիչ առաջ Հեղինե Բիշարյանից փորձեց մեկնաբանություն ստանալ Սուսասննա Աբրահամյանի` ՕԵԿ մամլո խոսնակի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ:

Տիկին Բիշարյանը մեզ հետ զրույցում ասաց.” ՕԵԿ-ում որեւէ խնդիր չկա: Ես Ձեր ասած լուրից որեւէ տեղեկություն չունեմ, Սուսաննային չեմ տեսել, չեմ կարող հաստատել: Ես չգիտեմ, դա ճիշտ  է, թե ոչ: Մինչեւ չճշտեմ, չեմ կարող որեւէ բան ասել”:

Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ Սուսաննա Աբրահամյանը, դժգոհ լինելով ՕԵԿ համամասնական ցուցակում իր զբաղեցրած 36-րդ հորիզոնականից,  պաշտոնից հեռացել է:

Մեր դիտարկմանը, թե Սուսաննա Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը, Հեղինե Բիշարյանը  կտրուկ արձագանքեց.”Ի՞նչ կապ ունի, ես կզրուցեմ Ձեզ նման, ես էլ կիմանամ “: Մեր մյուս հարցը, թե դժգոհություններ եղե՞լ են Սուսասննա Աբրահամյանի կողմից ցուցակում իր զբաղեցրած տեղի շուրջ,  անպատասխան մնաց: Հեղինե Բիշարյանն անջատեց հեռախոսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ