07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գումար կհատկացվի կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման անբավարարության լուծման համար

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց փոփոխություն կատարել Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված որոշման մեջ: Փոփոխությունը պայմանավորված է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գծով ընթացիկ տարվա առաջին կիսամյակի և 9 ամսվա ծախսերի սահուն կերպով իրականացմամբ: Նախագծի ընդունմամբ` լրացուցիչ գումար կհատկացվի կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված առաջին կիսամյակի և 9 ամսվա հատկացումների անբավարարությունը […]

Մերժեց ԲՀԿ-ին

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացրեց մերժել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Բաբայանի և Արմեն Ավետիսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորներն առաջարկում են Երևան քաղաքից 120 կմ և ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում արտադրական գործունեության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի` ա. իրացումից ստացված եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկել 2 տոկոս դրույքաչափով. […]

Մեզ գժի տեղ են դնո՞ւմ /վիդեո/

Հուսիսային պողոտայի նախկին 11 բնակիչները առ այսօր չեն համակերպվում հատկացված փոխհատուցման գումարի չափի հետ։ «Չկարողացանք բնակարան առնել, քանի որ մեր փոխհատուցմները կիսատ պռատ տվեցին, փողի մի մասն էլ կերան։ Հեռուստացույցով բազմիցս հայտարարում են, որ քառակուսի մետրին 1000 դոլար են տվել, սակայն նման բան չի եղել: Մենք էլ դրանից հետո պայքարի մեջ մտանք՝ դե որ 1000 […]

Զինծառայողների արտերկրում բուժման ծախսերը կհոգա պետությունը

Այսօր  կառավարությունը հավանություն տվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին  օրենքի նախագծին:   Հեղինակի կողմից բարձրացվել է զինծառայողների բժշկական սպասարկման հարցը: Մասնավորապես՝  մարտական պայմաններում զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանում գործող բժշկական օգնություն և […]

Վաղը պարզ կլինի. նախարարը՝ մանկապարտեզից երեխաների հոսպիտալացման դեպքից /վիդեո/

Ինչպես արդեն հայտնել ենք, Արմավիրի մարզում 12 երեխա աղիքային վարակ ախտանիշով հոսպիտալացվել է: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ գրեթե բոլոր մանկապարտեզներում հիգիենիկ աշխատանքները պետք է համապատասխանեցվեն այն նորմատիվներին, որ ժամանակին պատրաստել է Առողջապահության նախարարությունը: «Այս հարցի արժեքը հասկանալուց հետո պետք է հասկանալ, թե ինչ բյուջե կպահանջվի, որ կարողանանք բոլոր […]

Ինձ համար Եգիպտոսի նախագահը Մուրսին է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա և Հերցոգովինա կատարած այցի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ  խոսել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահապատժի դատավճռի մասին, գրում է  Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «CIHAN» լրատվական գործակալության` Էրդողանը նախ քննադատել է Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը և նախագահ Մուրսիի իշխանության տապալումը, ապա իր դժգոհությունն  է հայտնել Մուհամեդ Մուրսիի և […]

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի մանրամասներից

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Գլխավոր դատախազության 2014 թվականի զեկույցի քննարկմանը Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետարքվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի մանրամասներից՝ որպես մասնակից կողմ:  Գլխավոր դատախազը նշեց, թե առիթ ունեցել է ասելու, որ այս գործը Հայաստանի համար կարևոր է երկու առումով: «Նախ՝ սա առաջին դեպքն է, և Հայոց ցեղասպանության հարցը […]

Ինչ հիմքերով էին ձերբակալել Գոհար Ենոքյանին. ասում է Դատախազը

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր Ազգային ժողովում Գլխավոր դատախազի հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ ԲՀԿ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի հետ կապված քրեական գործին: Նա նշեց, որ 73 տարեկան տիկնոջ համար խափանման միջոցն ընտրել են կալանքը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ հիմքերով են նրան ձերբակալել ու նման խափանման միջոց ընտրել:  Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված