20 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մերժեց ԲՀԿ-ին

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացրեց մերժել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Բաբայանի և Արմեն Ավետիսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորներն առաջարկում են Երևան քաղաքից 120 կմ և ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում արտադրական գործունեության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի` ա. իրացումից ստացված եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկել 2 տոկոս դրույքաչափով. բ. իրացումից ստացման ենթակա եկամուտները ազատել շահութահարկից և եկամտային հարկից:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ կառավարությունը ողջունում է ներդրումային միջավայրի բարելավմանը և համայնքներում գործարար ակտիվության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները. «Միաժամանակ, կառավարությունը գտնում է, որ ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումները պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված և հասցեական, որպեսզի դրա արդյունքում ակնկալվող արդյունքները գերազանցեն պետության կողմից կրած կորուստները:

Այս առումով ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվող՝ հարկման բազայի կրճատմանն ուղղված աննախադեպ ընդգրկման ծավալներ ունեցող հարկային արտոնությունների սահմանման առաջարկություններն ընդունելի չեն, քանի որ դրանք միակողմանի բնույթ են կրում և ուղղված են միայն հարկային արտոնությունների սահմանմանը»,- ասաց Միրումյանը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ