17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Գումար կհատկացվի կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման անբավարարության լուծման համար

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց փոփոխություն կատարել Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված որոշման մեջ: Փոփոխությունը պայմանավորված է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գծով ընթացիկ տարվա առաջին կիսամյակի և 9 ամսվա ծախսերի սահուն կերպով իրականացմամբ: Նախագծի ընդունմամբ` լրացուցիչ գումար կհատկացվի կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված առաջին կիսամյակի և 9 ամսվա հատկացումների անբավարարությունը լրացնելու համար:

Համաձայն ծախսային ծրագրի՝ առաջին կիսամյակի գումարը նախատեսված է 5.966.4 մլն դրամ, որի դիմաց մայիսի 13-ի դրությամբ արդեն իսկ ֆինանսավորումը կազմում է 5.637.4 մլն դրամ: Փոփոխության համաձայն` «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում» ծախսային ծրագրի շրջանակում կավելացվի առաջին կիսամյակի և 9 ամսվա գումարները համապատասխանաբար` 3.500.0 և 5.000.0 մլն դրամներով՝ ի հաշիվ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ժամանակավորապես ազատ միջոցների: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ