Հրանուշ Հակոբյանին դուք դեռ այսպիսին չեք տեսել /ֆոտո/

Համացանցում հայտնվել են սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի լուսանկարները բնության գրկում:
Համացանցում հայտնվել են սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի լուսանկարները բնության գրկում:
Ազատության հրապարակը այսօր ևս բազմամարդ է: Հավաքվածները պահանջում են ազատ արձակել հունիսի 22-23-ին բերման ենթարկված ցուցարարներին: Հավաքվածները իրենց ելույթներում դատապարտում են ոստիկանության երեկվա գործողությունները: Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը ասաց.«Այստեղ բոլորը իմ երեխեքն են ու թող մի անգամ էլ մի հատ միլիցա փորձի ձեռք տալ իմ երեխեքին»: Հավաքի մասնակիցների պահանջատիրական պաստառներին ավելացել է ևս մեկը.«Մեր ջրցանին չի» […]
Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014-2015 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլի տարբեր առարկաներից հաղթողներին հրավիրել էր կառավարություն՝ շնորհավորելու և պարգևատրելու նպատակով: Վարչապետ Աբրահամյանը Հայաստանի 2014-2015 թթ. ուստարվա լավագույն աշակերտներին է հանձնել առաջին կարգի դիպլոմներ և խրախուսական նվերներ: Կառավարության ղեկավարը, շնորհավորելով աշակերտներին, նշել է, […]
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ցավում է, երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների համար: Henaran.am-ի հետ զրույցում Մելիքյանը մասնավորապես ասաց.«Ափսոսում եմ, որ ցուցարարների մեջ չգտնվեցին գոնե 4 հոգի, որոնք պատրաստ կլինեին հանդիպել հանրապետության նախագահին, կարծում եմ, որ այդ հանդիպումը կտար բոլոր հարցերի պատասխանը և իր լրջագույն ազդեցությունը կթողներ ցուցարարների հետագա մտադրությունների վրա»: Մելիքյանը համոզմունք […]
Այսօր՝ 2015թ.-ի հունիսի 23-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հետևյալ բովանդակությամբ՝ «2015 թվականի հունիսի 23-ին «Հանուն իրավունքների» լրատվական կայքը հրապարակել է «Լրագրողներին ծեծել են հատուկ հրահանգով» վերնագրով լրատվական նյութը: Ըստ լրատվական նյութում ներկայացված տեղեկությունների՝ «Այսօր առավոտյան ժամը 5.30- ին Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող քաղաքացիներին բռնի […]
Սողոմոնը Դավիթ թագավորի 10-րդ որդին էր, որին նա շատ էր սիրում և, երբ ծերացավ, հրամայեց, որ նրան օծեն ու ողջ ժողովրդի առջև հայտարարեն Իսրայելի ապագա թագավոր: Վախճանից առաջ Դավիթը Սողոմոնին տվեց իր վերջին պատգամները՝ միշտ պահպանել սրտի մաքրությունն ու հավատարմությունը Տիրոջ նկատմամբ և արդար լինել ամեն ինչում, ինչպես նաև նկարագրեց իր վաղեմի երազանքի՝ Աստծո տաճարի […]
Զայրույթի նոպաներն արդեն կարելի է արգելափակել: Այդ մասին հայտարարել են Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները` մկների վրա փորձից հետո: Մասնագետներին հաջողվել է պարզել ագրեսիայի նեւրոլագիական գործոնը` մի ռեցեպտոր ուղեղում, որը սխալ է աշխատում հատկապես չարացած կրծողների մոտ: Այն անջատելուց հետո նրանց ավելորդ ագրեսիան կորել է: Մարդիկ եւս ունեն այդ ռեցեպտորից, եւ մասնագետները հույս ունեն, որ այն […]
«Հունիսի 22-ի երեկոյան հոսանքի գների պլանավորած թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների և ոստիկանների պատասխանատու ու ընդհանուր առմամբ հարգալից վերաբերմունքը քաջալերող էր: Խոսքի ու հանրահավաքների ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմնարար իրավունքներն են և մեզ համար ուրախալի էր տեսնել, որ երկու կողմերն էլ գործում էին հարգելով այս իրավունքներն ու զերծ մնալով լարվածության սրումից»,-ասված է ԱՄՆ դեսպանության Երևանում հունիսի 22-23-ի […]
Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երեկ Բաղրամյան պողոտայի վրա ցույցի ժամանակ ոստիկանական գործողություններից տուժած լրագրողները մանրամասնեցին կատարվածը: Նրանք նշեցին, որ իրենց լրագրողական վկայականները հիմք չեն հանդիսացել, որպիսի իրենք կարողանան հանգիստ աշխատել ու ապօրինաբար չտեղափոխվել ոստիկանություն: «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրող Անի Հովհաննիսյանը նախ ափսոսանք հայտնեց, որ բռնությունների ենթարկված բոլոր լրագրողները չեն ներկայացել ասուլիսին, այլ միայն […]