01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք չունենք արյուն, փառք տիրոջը. ոստիկանապետը խոստացավ /վիդեո/

«Մենք չունենք արյուն, փառք իրոջը»,- այսպես է արձագանքել ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը Երեւան քաղաքի ոստիկանության վարչության շենքի դիմաց՝ արձագանքելով ԳԱԼԱ–ի լրագրողի հարցին, թե ինչ գնահատական կտա այսօր վաղ առավոտյան ոստիկանության կողմից ձեռնարկված գործողություններին, որոնց արդյունքում ծեծի ենթարկվեցին խաղաղ նստացույցի մասնակից քաղաքացիները, ծեծվեցին ու բերման ենթարկվեցին լրագրողներ ու ակտիվիստներ: Վ. Գասպարյանն ընդհանուր առմամբ ոստիկանության գործողությունները որակում է օրինաչափ. […]

Հնարավոր չի

Հնարավոր չէ, որ մարդը միաժամանակ ունենա և՛ սեր, և՛ նախանձ. եթե նույնիսկ մի փոքր էլ սեր ունենա, իր սերը մաքուր չի լինի, որովհետև իր սիրո մեջ իր անձն է: Նախանձը կեղտոտում է սերն ու բարությունը, այն կուլ է տալիս քո ամբողջ հոգեկան և մարմնական ուժերը, որոնք կարող էիր զոհաբերել Աստծուն: Եթե վանես քեզնից նախանձդ՝ աղոթքդ […]

Աշխարհի ամենատգեղ տղամարդկանցից մեկն 8-րդ երեխան է ունեցել /ֆոտո, վիդեո/

Ուգանդայի 47-ամյա բնակիչ Գոդֆրի Բագուման, որը պաշտոնապես ճանաչվել Է երկրի ամենատգեղ տղամարդը, ութերորդ զավակն Է ունեցել, գրում է Metro-ն: Գոդֆրի Բագուման եւ նրա 30 ամյա կինը՝ Քեյթ Նամանդան, դուստր են ունեցել: Փոքրիկը ընտանիքի վեցերորդ երեխան Է դարձել: Եվս երկու երեխա Բագուման ունի առաջին ամուսնությունից:  Գիտությանն անհայտ հիվանդությունից տառապող Բագուման ավելի վաղ կոշկակար Էր աշխատում եւ […]

Ինչու ես տխրում տալուց

Հիրավի, մարդը մեծ բան է, և էլ ավելի թանկ է ողորմած մարդը: Ողորմությունը լինում է այնժամ, երբ այն տրվում է հոժարությամբ, առատորեն, երբ մտածում ես, որ չես տալիս, այլ ստանում ես, ուրիշին ողորմացողը պետք է ուրախանա և ոչ թե տրտնջա:  Բայց դու ինչո՞ւ ես ընդհանրապես տխրում, մա՛րդ: Եթե դու այդպիսի վերաբերմունք ունես, ավելի լավ է […]

Սիրադեղյանը ոչ մի տեղ էլ չի փախել փաստորեն

Վիրտուալ տիրույթում շարունակվում են երեկ էլեկտարէներգիայի թանկացման դեմ բողոքող ակտիվիստների եւ ցուցարարների բախումների շուրջ օգտատերերի քննարկումները: Արթուր Ալեքսանյանը գրում է. «Սիրադեղյանը ոչ մի տեղ էլ չի փախել փաստորեն, նրա տեսակը ձեր մեջ խորը նստվածք է տվել, թափանցել ձեր բջիջների մեջ։ Մեզ էլ թվում էր, թե խելքի եք եկել, դարձել իմաստուն և խոհեմ։ 7 դրամի զիջում […]

Շոու անելու կարիք չկա.ցուցարարը հանեց Օսիպյանի գլխարկը

Ազատության հրապարակում կրքերը կրկնակի թեժացան, երբ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ ցուցարարներին ու փորձեց հասարակական կարգը պահպանելու մասին հրահանգներ անել: Ակցիայի մասնակիցներից մեկը թեժ բանավեճի պահին հանեց Օսիպյանի գլխարկը: «Պարոն Օսիպյան, այստեղ շոու անելու կարիք չկա: Երեկվա եղածը օրենքի սահմաններում չէր»,-բղավեց «Ոչ թալանին» նախաձեռնության մասնակիցը: Սկսվեց քաշքշոց. սակայն ներկաները արագ հանդարտեցրեցին կրքերը:  

Բաղրամյան պողոտայի դեպքերի հետևանքով տուժածներից 15-ը տարբեր հիվանդանոցներում են

Հունիսի 22-ի լույս 23-ին զանգվածային միջոցառման ժամանակ վնասվածքներ ստացածներից ստացիոնար բուժօգնության է դիմել 15 անձ, որից 13-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, 2-ը` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Այս պահի  դրությամբ, ստացիոնար պայմաններում  բուժում է  ստանում 7 քաղաքացի, որոնք ունեն սալջարդեր, քերծվածքներ և թեթև  այլ վնասվածքներ: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն դիմած երկու քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել […]

Մինչև մեր բոլոր բերման ենթարկված ընկերները չգան այստեղ…

Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից մեկը հայտարարեց, որ մինչև հրապարակ չգա բերման ենթարկվածներից վերջին մարդը, իրենք պետք է մնան հրապարակում: Նա ընդգծեց, որ այս պահին օրակարգը այսպիսին է, իսկ թե ինչ կլինի հետո, կորոշվի ավելի ուշ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված