06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշխարհի ամենատգեղ տղամարդկանցից մեկն 8-րդ երեխան է ունեցել /ֆոտո, վիդեո/

Ուգանդայի 47-ամյա բնակիչ Գոդֆրի Բագուման, որը պաշտոնապես ճանաչվել Է երկրի ամենատգեղ տղամարդը, ութերորդ զավակն Է ունեցել, գրում է Metro-ն:

Գոդֆրի Բագուման եւ նրա 30 ամյա կինը՝ Քեյթ Նամանդան, դուստր են ունեցել: Փոքրիկը ընտանիքի վեցերորդ երեխան Է դարձել: Եվս երկու երեխա Բագուման ունի առաջին ամուսնությունից: 

Գիտությանն անհայտ հիվանդությունից տառապող Բագուման ավելի վաղ կոշկակար Էր աշխատում եւ 2002 թվականին մասնակցել Է Ուգանդայի ամենատգեղ տղամարդու կոչման մրցույթին: Նա մրցման Է գնացել հաղթելու եւ ընտանիքի համար փող վաստակելու հույսով:

Ստանալով տիտղոսը՝ Ուգանդայի բնակիչը փոխել Է աշխատանքը՝ դառնալով երգիչ: Նա ընտրել Է Ssebabi բեմական անունը:

Բագուման առաջին կնոջից հեռացել Է՝ իմանալով նրա անհավատարմության մասին: Ծանոթանալով Նամանդայի հետ՝ նա երկար ժամանակ խնդրում Էր նրա ձեռքը: 2008 թվականին ծնվել Է նրանց առաջնեկը: Սակայն միայն 2013 թվականին Է տեղի ունեցել զույգի հարսանիքը:

«Մենք բոլորից գաղտնի չորս տարի հանդիպում Էինք: Ես չԷի ցանկանում, որ մեզ միասին տեսնեին երեխայի ծնվելուց առաջ: Ես ասացի, որ եթե նա ինձ բեռ Է համարում, ապա կարող Է հեռանալ, եւ Քեյթը հղիության վեցերորդ ամսին ինձ լքեց: Իսկ հետո վերադարձավ: կարծում եմ՝ նա հաշտվեց իր ճակատագրի հետ»,-պատմել Է Բագուման:

Ինչպես գրում Է Metro-ն, Բագուման ապահովում Է ընտանիքը՝ փող վաստակելով իր համերգներով, որոնց ընթացքում երգում Է եւ կատարում սթենդ-ափ ժանրի կատակերգական համարներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ