03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչու ես տխրում տալուց

Հիրավի, մարդը մեծ բան է, և էլ ավելի թանկ է ողորմած մարդը: Ողորմությունը լինում է այնժամ, երբ այն տրվում է հոժարությամբ, առատորեն, երբ մտածում ես, որ չես տալիս, այլ ստանում ես, ուրիշին ողորմացողը պետք է ուրախանա և ոչ թե տրտնջա: 

Բայց դու ինչո՞ւ ես ընդհանրապես տխրում, մա՛րդ: Եթե դու այդպիսի վերաբերմունք ունես, ավելի լավ է ամենևին չտաս: Եթե դու չես հավատում, որ տվածդ բազմապատկվում է երկնքում, մի՛ տուր: Բայց դու այստե՞ղ ես փոխհատուցում ցանկանում: Ինչի՞ համար: Թող ողորմությունը ողորմություն մնա և ոչ թե առևտուր, թեև շատերն այստեղ էլ են հատուցում ստանում:

Նրանք, ովքեր այստեղ են փնտրում, նվազեցնում են իրենց պարգևն այնտեղ: Դրա համար չպետք է փնտրենք կամ համարենք, թե այս մեկը բարեգործության համար արժանի է, մյուսը՝ ոչ: Թեկուզև այդ մարդը ոչնչություն, թշվառ, արհամարելի եղած լինի, Քրիստոս քեզ այնպես է պարտավորեցնում, կարծես թե ինքդ ես բարեգործություն ստանում:

Ս. Հովհան Ոսկեբերան

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ