Օսիպյանը վեճի բռնվեց ակտիվիստների հետ. ոստիկանները ստուգում են

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին և հայտնեց, որ ահզանգեր են ստացել, որ պողոտա բերված աղբամանների մեջ քարեր կան: Ցուցարարները նշեցին, որ իրենք նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ կա այդ արկղերի մեջ: «Այդտեղ շինարարական աղբ է, պարոն փոխոստիկանապետ»: Ոստիկանները ստուգեցին, դատարկեցին աղբարկղերը, սակայն քարեր չգտան: […]