18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստան կայցելի Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը

Հունիսի 24-25-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը պաշտոնական այց կկատարի Հայաստան:

Նախատեսված են Չեխիայի ԱԳ նախարարի հանդիպումները ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հունիսի 25-ին կկայանան Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը։ Էդվարդ Նալբանդյանն ու Լյուբոմիր Զաորալեկը ներկա կգտնվեն Երևանում Չեխիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությանը:

Չեխիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լյուբոմիր Զաորալեկը Էջմիածնում կմասնակցի Չեխիայի Լիդիցե քաղաքի պատվին փողոցի անվանակոչման արարողությանը:

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ