06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է ասել իշխանություններին, օլիգարխներին. Գլումով

«Միանում ենք բոլորին ոչ միայն ես, այլև մեր ամբողջ ռադիոն»,-այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Ռադիո Վան»-ի հաղորդավար Եգոր Գլումովը: Նա նշեց, որ այստեղ կլինեն այնքան, որքան պետք կլինի: Նա նկատեց, որ պետք է միահամուռ լինել ու իշխանություններին, ոստիկաններին, օլիգարխներին ասել այն, ինչ մտածում են, ինչ խնդիրներ ունեն: «Ոստիկաններն անում էին այն, ինչ իրենց […]

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են

Երևանի ավագանու հունիսի 24-ին գումարված նիստում ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը,  ավագանու անդամներին ներկայացնելով Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ինչպես Երևանում, այնպես էլ Երևանի բարեկամ և գործընկեր քաղաքներում միջոցառումների ընթացքը, նաև դեռևս սպասվող միջոցառումները, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին դրանց կազմակերպմանն ու անցկացմանը  ցուցաբերած մեծ աջակցության համար: Դեմոյանը նաև նշել է, որ […]

Ավազե անիմացիայով և ռոք համերգով կտրվի «Ֆրեսկո» փառատոնի՝ այս տարվա մեկնարկը

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 2-րդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 27-ին՝ ժամը 20:30-ին, Կարապի լճի տարածքում: Բացօթյա բեմ, մեծ էկրան, «Ֆրեսկո» բարձեր՝ գետնին հարմարավետ տեղավորվելու համար, համերգային ծրագիր և բարձր տրամադրություն. այս ամենը, գումարած ևս մի քանի անակնկալ, խոստանում են փառատոնի կազմակերպիչները:   Բացման արարողությանը ներկա կլինեն փառատոնի հատուկ հյուրերը: Նրանցից մեկը՝ […]

Խոսքը իշխանությանն է /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի կարծիքով՝ Բաղրամյան պողոտայում հավաքված է ընտիրազույն զանգված: «Հավաքվածները պարտավոր չեն մեխանիզմ առաջարկել, լուծում առաջարկողն իշխանությունը պիտի լինի, խոսքը իշխանությանն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Արտահերթ կարգով Սևանա լիճ է բաց թողնվել 43 հազար գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի/40 հազար հատ/, և  Սևանա լճում իշխանի վերականգնման ծրագրի շրջանակներում ցանցավանդակային  պիլոտային աշխատանքներ իրականացնող «ԷՄԻ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի կողմից /3 հազար հատ/ մանրաձկան անհատույց տրամադրման գործընթացի շրջանակներում հունիսի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի հսկողության ներքո Սևանա լիճ առաջին անգամ արտահերթ բաց  է թողնվել 43 հազար գեղարքունի և […]

Մագիստրոսները դիպլոմներն ստացել ու եկել էին Բաղրամյան /վիդեո/

Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի բաժնի ուսանողներն այսօր դիպլոմներն ստանալուն պես եկել էին Բաղրամյան պողոտա, որտռեղ նստացույց են անում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարողները: 

Մի քաղաքականացրեք Հայաստանի իրադարձությունները. Սերժ Թանկյանի կոչը

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում կոչ է արել միջազգային լրատվամիջոցներին չքաղաքականացնել Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական հասարակության սկսած պայքարը: «Իրավիճակը չպետք է քաղաքականացվի միջազգային մեդիայի կամ կառավարությունների կողմից: Սա Հայաստանի բնակչության լայնզանգվածի ոչ քաղաքական արձագանքն է տնտեսական խնդիրներին: Հայաստանի կառավարությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի` թեթևացնելու […]

Սերժ Սարգսյանը մեկնում է

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 25-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը գագաթնաժողովում հանդես կգա ելույթով:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված