06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են

Երևանի ավագանու հունիսի 24-ին գումարված նիստում ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը,  ավագանու անդամներին ներկայացնելով Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ինչպես Երևանում, այնպես էլ Երևանի բարեկամ և գործընկեր քաղաքներում միջոցառումների ընթացքը, նաև դեռևս սպասվող միջոցառումները, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին դրանց կազմակերպմանն ու անցկացմանը  ցուցաբերած մեծ աջակցության համար: Դեմոյանը նաև նշել է, որ այդ առնչությամբ շարունակաբար դրական արձագանքներ է ստանում բազմաթիվ երկրներից ու քաղաքներից:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին ներկայացրել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված և անցկացված, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների մասին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ