01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հոսանքամայդան Երեւանում. Ռուսական զլմ-ների անդրադարձը /վիդեո/

Ռուսական զլմ-ները ակտիվ կերպով շարունակում են լուսաբանել Երեւանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: Մեկնաբանությունները, սակայն, այլ լույսի տակ են` Երեւանի ցույցերը համեմատում են ուկրաինական մայդանի հետ, անվանում «հոսանքամայդան», անգամ քաղաքական ենթատեքստ տալիս:

Интерфакс-ը գրում է, ակցիայի մասնակիցները երկու խմբի են բաժանվել եւ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Նրանց մի մասը դեմ է նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, մյուս մասը ցանկանում է հանդիպել նախագահին: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ակցիայի մասնակիցներից մի քանիսի հետ ու լսել նրանց պահանջները:

TASS գործակալությունը՝ հղում անելով ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և տեղեկատվության բաժնի պետ Արմեն Մալխասյանին՝ հայտնում է 237 ձերբակալածի, 18 վիրավորի մասին։ Նշվում է նաև 11 վիրավոր ոստիկանների մասին։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը ակցիայի մասնակիցներից առգրավել է դանակներ, կռփազենքեր (կաստետներ), մահակներ, մետաղական ձողեր։

Ռուսական РТР вести-ն էլ ներկայացրել է, թե ոստիկանները ստիպված են եղել ջրցան մեքենաներ կիրառել այն բանից հետո, երբ ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ