01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վերջ ՛՛Copy-paste՛՛-ին

Քիչ առաջ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՛՛Հեղինակային և հարակից իրավունքների մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 113 կողմ:  Օրենքի 22.1 կետով սահմանվում են լրատվական նյութի օգտագործման պայմանները, որի համաձայն՝  ա. Առանց հեղինակի համաձայնության եւ վարձատրության տպագիրլրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում […]

Ադրբեջանցի “օրենքով գող” է ձերբակալվել Մոսկվայում

Interfax.ru-ի հաղորդմամբ` Մոսկվայում ադրբեջանցի “օրենքով գող” է ձերբակալվել, ով կասկածվում է մարդասպանության մեջ: Ռաֆո Գյանջինսկիին ձերբակալել են “սպեցնազի” օգնությամբ:    ՌԴ ՆԳՆ-ի հաղորդագրությունում ասված է, որ ձերբակալվել են էթնիկ հանցախմբի ակտիվ մասնակիցներ, բոլորը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնց թվում՝ 33-ամյա  այսպես կոչված “օրենքով գողը”, որը քրեական աշխարհում ճանաչված է որպես Ռաֆո Գյանջինսկի: “Փորձելով խուսափել քրեական […]

Ընդդիմադիրները դժգոհ են Նալբանդյանի հետ կայացած փակ հանդիպումից

՛՛ՀՀ արտաքին գործերի նախարարը չունի հարցերի պատասխանները: Քանի որ հանդիպումը փակ էր, ես կարող եմ արձանագրել, Էդվարդ Նալբանդյանը ոչ մի հարցի չի պատասխանել, բովանդակային որևէ տեղեկատվություն ես չեմ ստացել՛՛,-այսօր Ազգային ժողովում Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ փակ հանդիպումից հետո, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր […]

՛՛Մինչեւ միանանք Եվրոպային …՛՛ Վրաստանը խստացնում է հայկական ավտոմեքենաների ստուգումը

Henaran.am-ի տեղեկություններով, սեպտմբերի 14-ից խստացվելու է Վերին Լարսով անցնող Հայաստանի ավտոմեքենաների զննությունը: Այս մասին արդեն նախազգուշացվել են կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտովարորդները: “Մինչեւ հիմա խիստ չէին ստուգում, թեթեւի մեջ ու անցնում էինք հեշտությամբ: Հիմա ասում են՝ ժամերով ստուգելու են”,-ասաց մեր զրուցակից վարորդը: Նրա կարծիքով՝ սա կապված է Մաքսային միությանը Հայաստանի միանալու հայտարարության հետ: “Մնում ա զգույշ […]

Ճանապարհ Բրազիլիա. ով կնվաճի աշխարհի առաջնության ուղեգիրը

Այսօր ախարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումների օրն է: Ինչպես գիտենք Հայաստանի հավաքականը անչափ կարևոր հանդիպում պետք է անցկացնի Դանիայի հավաքականի հետ: Մեր հավաքականին ամեն գնով հաղթանակ է պետք: Մեր խմբում բացի այս խաղից տեղի կունենա ևս 2 հանդիպում: Մալթայի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի բուլղարացիներին,իսկ խմբի առաջատար Իտալիան կընդունի չեխերին:Այսօր հաղթելու դեպքում Իտալիայի հավաքականը կարող […]

Խանութ միշտ էլ կարելի է բացել ու տարբեր տեղեր, բայց այդ ժառանգությունը մենք չենք կարող ետ ստանալ

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ադրադառնալով ՛՛Փակ շուկայի՛՛ շինարարության, ինչպես նաև ՛՛Կոմիտաս 5-ում՛՛ ծրագրված բարձրահարկի կառուցապատման շուրջ աղմուկին՝ տեղեկացրեց, որ Երևան քաղաքը իր քաղաքաշինական ծրագրերը տանում է գլխավոր հատակագծով: Տարածքը գնող մարդը իմանում է, թե իր գնած հողի վրա ինչպիսի շինություն է թույլատրվում. ՛՛Էնպես չի, որ սեփականատերը ինչ ուզի կանի:  […]

Հայ մարզիկները հաղթել են Ֆրանսիայում

Հայաստանի մարզիկների հաղթարշավը շարունակվում է  ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերում: Երեկ հերթական ոսկե մեդալը մեր թիմին 96 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Վիկտոր Կազիշվիլին: Երկօրյա մարտում ակնհայտ առավելություններով մրցակիցներից առաջ անցած մեր ըմբիշը եզրափակիչ փուլում ուժերը չափեց կանադացի մարզիկի հետ, ինչն էլ ավարտեց փայլուն հաղթանակով: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս` օգոստոսի 17-ին, Սոֆիայում կայացած ազատ ոճի […]

Հայաստանը կշարունակի համագործակցել ԵՄ-ի հետ, եթե . Նալբանդյանը փակ հանդիպում ունեցավ ԱԺ-ում

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց փակ հանդիպումը, որտեղ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանում էր հարցերին՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:  Հանդիպումից հետո լրագրողները հետաքրքրվեցին նախարարից, թե արդյոք հնարավոր համարում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրի: ՛՛Մենք հստակ ենք արտահայտվել, դրա մասին նաև Լիտվայի Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտնել ենք մեր […]

Կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը

Ֆուտբոլի  աշխարհի առաջնության ընտրական փուլի  Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` սեպտեմբերի 10-ին, ժամը 17.30-ից մինչև ժամը 22.00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը հետևյալ փողոցներում. Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից  դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից մինչև Լենինգրադյան փողոց-Աթենքի փողոց խաչմերուկը, Կիլիկիա թաղամասից դեպի Աթենքի փողոց տանող հատվածը: Պատճառված անհանգստության համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված