01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱԳ նախարարն ընդունեց Դանիայից ժամանած խորհրդարանականների եւ լրագրողների պատվիրակությանը

Սեպտեմբերի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ճանաչողական այցով Հայաստան ժամանած դանիացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության անդամներին՝ Դանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Կյեր Հանսենի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց պատվիրակության այցելությունը` ընդգծելով, որ այն նոր խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության տեսանկյունից: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց դանիական պատվիրակության այցելությունը Արցախ՝ ընդգծելով, որ նման […]

Թուրքիան ահաբեկիչներ է պատրաստում՝ Սիրիա ուղարկելու համար. Սիրիայի ԱԳՆ ղեկավար

РИА Новости-ի փոխանցմամբ` Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը հայտարարել է , որ Թուրքիայում հատուկ պատրաստություն են անցնում  ահաբեկիչներ 83 երկրից, որոնք այնուհետեւ ուղարկվում են Սիրիա՝ օրինական իշխանություններին դիմադրություն ցուցաբերելու համար: Մուալեմը նշել է , որ այդ ահաբեկիչների թվում կան նաեւ կովկասցիներ և չեչեններ:

Նախարարությունը պարզել է անօրեն որսն իրականացնող կազմակերպության անունը

 ՛՛Բնապահանության նախարարությունը, բանականաբար, զբաղվում է համացանցում տարածված տեսանյութի հարցով և արդեն իսկ պարզվել է, թե որ կազմակերպության անդամն է իրականացրել անօրինական որսը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Նշենք, որ ըստ մի քանի օր առաջ տարածված տեսանյութի՝ Հայաստանի տարածքում արտասահմանցի զբոսաշջիկներն իրականացրել են կարմիր գրքում ներառված բեզուարյան այծի և վայրի […]

Չինական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանի Դալիան քաղաքում հանդիպում է ունեցել  China Communication Constrction Company ընկերության գործադիր տնօրեն Վանգ Զիջհունին, ով վարչապետ Սարգսյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը: Ընկերությունը մասնագիտացած է ճանապարհաշինության ոլորտում. իրականացնում է նախագծում, շինարարություն, սպասարկում: Այն  աշխարհում զբաղեցնում է ոլորտի տասներորդ հորիզոնականը: Ընկերության գործադիր տնօրենը Տիգրան Սարգսյանին հավաստիացրել է, որ հետաքրքրված են Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում ներկայացված լինելու հարցում և արդեն իսկ […]

Հարսնաքարի գործով դատական նիստին մեղադրողը պահանջեց 13 տարի

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում  2012թ. հունիսի  17-ի  բռնարարքի գործը կամաց –կամաց  մոտենում է վերջնագծին:Այսօր կայացած  դատական նիստում իր մեղադրական ճառում մեղադրող  Արթուր Դավթյանը միջնորդեց բոլոր 6 ամբաստանյալներին դատապարտել 13 տարվա ազատազրկման և  տուգանքի`  100 հազար դրամի չափով:  Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝  դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մեղադրողը հիմնավորված համարեց  ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին, […]

Ինքնասպանության մեջ էլ գենդե՞ր

Հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանի կարծիքով, պետությունը չնայած աշխատանքներ իրականացնում է, բայց դեռ շատ անելիքներ ունի ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա առիթվ սեպտեմբերի 10-ին “Հենարան” մամուլի ակումբում  Հակոբյանն ասաց, որ եկեղեցին եւ հասարակությունը նույնպես պետք է օգնեն մարդուն` զերծ մնալու ինքնասպանությունից: Ցոլակ Հակոբյանի կարծիքով,  կանանց եւ տղամարդկանց ինքնասպանությունների միջեւ եւս տարբերություն կա. կանայք 3-4 անգամ […]

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՊՆ գնդապետը

Ս.թ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության եւ Պաշտպանության նախարարության Վերահսկիչ-վերստուգիչ  վարչության կողմից  համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության  վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը: Վերջինս, զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի  սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին,  օրենքով սահմանված կարգով,  անհատույց դրամական աջակցության տրամադրումն իբր արագացնելու […]

Իշխանությունների “կուտը կերան”

Ազատամարտիկների պառակտվելու` տարբեր ճակատներով հանդես գալու մասին լուրերին նախկին հեռուստահաղորդավար, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը իր բացատրությունն ունի.  ”Ազատամարտիկները համախմբված են, ճակատների բաժանված չեն, չհաշված մի քանիսին, ովքեր կոպիտ ձևակերպմամբ` իշխանությունների կուտը կերան, դա դեռ ազատամարտիկների տրոհում չի: Մենք ամբողջական ենք այն ազատամարտիկներով, ովքեր կռվի այբուբենը անցել են Ա-ից մինչև Ֆ”,-ասաց Սուրեն Սարգսյանը: Սուրեն Սարգսյանը ճիշտ չի […]

Չի կարելի հարվածել առանց լուրջ ու ճշտված ապացույցների. ՛՛սթայլիշ բոյի՛՛ եւ ՛՛վոժդի՛՛ հանդիպումից

Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում ԱՄՆ Սիրիային հարվածելու վաղեմի, բայց դժվար իրագործելի պլանների շուրջը: Օբաման G-20-ի շրջանակներում, այնուամենայնիվ, հանդիպեց սիրիական տենդով ոչ պակաս տառապող Պուտինի հետ, ով փորձում է ամեն կերպ ԱՄՆ-ին հետ պահել իր պլաններից, բայց ջանք չի խնայում դա անել որպես ռուսական, իսկ ավելի ճիշտ պուտինյան տաբուի տեսքով: Պուտինը միշտ էլ առանձնացել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված