21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Չինական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանի Դալիան քաղաքում հանդիպում է ունեցել  China Communication Constrction Company ընկերության գործադիր տնօրեն Վանգ Զիջհունին, ով վարչապետ Սարգսյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը: Ընկերությունը մասնագիտացած է ճանապարհաշինության ոլորտում. իրականացնում է նախագծում, շինարարություն, սպասարկում: Այն  աշխարհում զբաղեցնում է ոլորտի տասներորդ հորիզոնականը: Ընկերության գործադիր տնօրենը Տիգրան Սարգսյանին հավաստիացրել է, որ հետաքրքրված են Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում ներկայացված լինելու հարցում և արդեն իսկ մշակում են մի շարք առաջարկներ, որոնք առաջիկայում կներկայացնեն ՀՀ կառավարության քննարկմանը: 

Այնուհետև վարչապետ Սարգսյանն հանդիպել է  Inspur  ընկերության ներկայացուցիչներին: Ընկերությանը ներկայացնում է ՏՏ ոլորտը. նախագծում և արտադրում է գերհամակարգիչներ, մշակում  ՏՏ ծրագրեր կրթության, ինդուստրիալ դիզայնի համար:

Ընկերության փոխնախագահ Ժհանգ Դոնգը վարչապետ Սարգսյանին   պատրաստակամություն է հայտնել  Հայաստանի հետ համագործակցելու, քանի որ տեղյակ են ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման մասին, և համաշխարհային շատ ընկերություններ ակտիվացնում են իրենց ներկայությունն Հայաստանի Հանրապետությունում: Ըստ Ժ.Դոնգի, այս ոլորտում կա զարգացման մեծ ներուժ և համագործակցության լայն հեռանկար:

Վարչապետ Սարգսյանն  ընկերության ներկայացուցիչներին հայտնել  է, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության գերակայություններից  է:  Նա նշել է, որ անցած տարվանից Հայաստանն  ունի իր ներկայացուցչությունը Սիլիկոնյան հովտում, որն աշխատում է պետություն-մասնավոր համագործակցությամբ:  Տիրգրան Սարգսյանը ներկայացրել է նաև վերջերս Երևանում բացված ազատ տնտեսական գոտու առավելությունները, որոնք  հիմնականում նախատեսված են  ՏՏ ոլորտի ընկերությունների համար: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ