12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ինքնասպանության մեջ էլ գենդե՞ր

Հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանի կարծիքով, պետությունը չնայած աշխատանքներ իրականացնում է, բայց դեռ շատ անելիքներ ունի ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա առիթվ սեպտեմբերի 10-ին “Հենարան” մամուլի ակումբում  Հակոբյանն ասաց, որ եկեղեցին եւ հասարակությունը նույնպես պետք է օգնեն մարդուն` զերծ մնալու ինքնասպանությունից:

Ցոլակ Հակոբյանի կարծիքով,  կանանց եւ տղամարդկանց ինքնասպանությունների միջեւ եւս տարբերություն կա. կանայք 3-4 անգամ ավելի հաճախ են ինքնասպանության փորձ կատարում, բայց ավարտված ինքնասպանությունները տղամարդկանց մոտ ավելի շատ են: Տարբեր են նաեւ ձեւերը. տղամարդիկ զենքով կամ կախվելով են ինքնասպան լինում, կանայք դեղորայքի միջոցով, բայց շատ դեպքերում կենդանի են մնում:

Հոգեբան Սամվել Թորոսյանն էլ խորհուրդ է տալիս ավելի հոգատար լինել շրջապատի նկատմամբ: Առավել քան երբեւէ, հասարակությունը դրա կարիքն այսօր ունի: Նույնիսկ հարեւաններն այսօր իրար հետ չեն կիսվում:

“Ինքնամեկուսացում պետք չի, եթե չեք կարող իրար օգնել, գոնե ժպտացեք”,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ