Խանութ միշտ էլ կարելի է բացել ու տարբեր տեղեր, բայց այդ ժառանգությունը մենք չենք կարող ետ ստանալ
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ադրադառնալով ՛՛Փակ շուկայի՛՛ շինարարության, ինչպես նաև ՛՛Կոմիտաս 5-ում՛՛ ծրագրված բարձրահարկի կառուցապատման շուրջ աղմուկին՝ տեղեկացրեց, որ Երևան քաղաքը իր քաղաքաշինական ծրագրերը տանում է գլխավոր հատակագծով: Տարածքը գնող մարդը իմանում է, թե իր գնած հողի վրա ինչպիսի շինություն է թույլատրվում. ՛՛Էնպես չի, որ սեփականատերը ինչ ուզի կանի:
Հասարակության կողմից ճիշտ ընվզումներ են լինում, քանի որ հասկանում են, որ բակերում կառուցվող բարձրահարկ շենքերը ստվեր են նետում իրենց բնակարանների վրա՛՛:
Ճարտարապետը մտահոգ է, որ հասարակությունը կամ գոնե նրա մի հատվածը արդեն ի զորու չէ հասկանալ, թե ինչ է ճարտարապետական հուշարձանը և ՛՛ստամոքսը շատ հաճախ հաղթում է մշակույթին՛՛:
՛՛Ջղայնացած ամբոխի մեծ մասը ասում էր՝ ինչ լավա կռիսանոցից պրծանք, բայց նման կերպ չի կարելի վերաբերվել հուշարձանին: Խանութ միշտ էլ կարելի է բացել ու տարբեր տեղեր, բայց այդ ժառանգությունը մենք չենք կարող ետ ստանալ, այդ հուշարձանը մենք արդեն կորցրեցինք՛՛,-նշեց Մկրտիչ Մինասյանը՝ ընդգծելով, թե չի հասկանում պատգամավորներին, ովքեր ՛՛Թակ շուկայի՛՛ հարցը մանր են համարում.
“Օրենքը գործում է երկու հարթության մեջ՝ քաղաքացիների համար եւ արտոնյալների: Ես վախենում եմ որ վաղը էլի հուշարձան գնա”: