՛՛Հյուսիս-հարավ՛՛ միջանցքի շինարարությունն իրականացնելու համար ուսումնասիրվում են նոր ֆինանսական աղբյուրներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 9-ին հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ ներկայացուցիչների հետ՝ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորությամբ: Մարկ Հորթոնը նախարարին ներկայացրեց նորանշանակ Տերեսա Դաբան Սանչեսին, ով ԱՄՀ մշտական ներկայացուցիչն է Հայաստանում: Հանդիպման ընթացքում Մարկ Հորթոնը նախարարից հետաքրքրվեց Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական, մասնավորապես “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք” ներդրումային ծրագրի կատարման ընթացքի մասին: Գագիկ Բեգլարյանը […]





































