18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գլխավոր դատախազի պաշտոնի շուրջ կրքերը չեն դադարում. Հրապարակ

“Հրապարակ”-ի փոխանցմամբ` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի շուրջ կրքերը չեն դադարում:

“Ըստ իշխանական մեր աղբյուրների` Աղվան Հովսեփյանի եւ մյուս թեկնածուների նշանակման հարաբերակցությունը 60/40 է` հօգուտ Աղվան Հովսեփյանի: Վերջինիս լոտերը բարձրացել են Հայաստանի` Մաքսային միությանն սպասվելիք անդամակցության եւ ՌԴ դատախազ Չայկայի հետ մտերմության շնորհիվ:

Թեկնածուների թվում Գեւորգ Կոստանյանի անվան կողքին  նշվում է նաեւ ԴԱՀԿ ղեկավար, Մաքսայինի չկայացած պետ Միհրան Պողոսյանի անունը, այնուհանդերձ, վերջինիս լոտերը “ռեսպոդենտները” բարձր չեն գնահատում:

“Չնայած, Սերժ Սարգսյանն է` նշանակեց-նշանակեց. նա իր սիրելիներին աչքաթող չի անում”,- նկատում են “ռեսպոդենտները”` մատնանշելով Լիսկայի, Չոռնիի, Հովիկ Աբրահամյանի հետ կապված որոշումները”,- գրում է թերթը:

Մանրամասները` “Հրապարակի” այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ