17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Ես անողոք ընդդիմություն եմ լինելու՛՛. Առավոտ

“Առավոտի” փոխանցմամբ` այս օրերին “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խորհրդակցություններ է անցկացնում կուսակցությունների եւ քաղաքական տարբեր գործիչների հետ` Մաքսային միություն մտնելու հետ կարգված բողոքի մեծ ալիք բարձրացնելու համար:

Թերթի հետ զրույցում նա այսպես բացատրեց այդ խորհրդակցությունների նպատակը. “Ես անողոք ընդդիմություն եմ լինելու: Իշխանությունների լեգիտիմության մասին ես բավականին անողոք իմ տեսակետն ասել եմ: Բայց կային գործընթացներ, որոնք ինչ ֊որ չափով համընկնում էին թե՛ իմ, թե’ “Հանրապետություն” կուսակցության ուղղություններին, որոնք ամրագրված էին մեր կուսակցության ծրագրերում:

Մենք աոաջիններից էինք, որ ասում էինք այդ մասին, Սերժ Սարգսյանը միացավ մեզ: Խոսքը եվրոպական ընտանիքում Հայաստանի տեղն ու դերը տեսնելու մեջ էր: Մենք ասել ենք, որ ողջունելու ենք այդ գործընթացը:

Հիմա, երբ հակառակ ուղղությամբ ենք գնում, դա միանշանակ դեմ է մեր կուսակցության ծրագրերին, մեր խորին համոզմամբ՝ դա լուրջ վտանգ է ՀՀ անկախության համար, եւ մենք հակված ենք ամբողջ ուժով պայքարելու դրա դեմ: Մենք սկսում ենք կոնսուլտացիաներ՝ այդ իրավիճակից դուրս գալու համար”:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ