Ծառուկյանը գաղտնալսե՞լ է. Ժամանակ
՛՛Ժամանակը՛՛ գրում է, որ օրեր առաջ մամուլում հրապարակում եղավ, որ վերջերս ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մի մարմին է հայտնաբերվել, որի հետեւում կանգնած է մի այլընտրանքային խոշոր օլիգարխ:
Լրատվամիջոցը հավանաբար նկատի է ունեցել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, քանի որ նա է այն խոշոր օլիգարխը, որն իր կուսակցությունը “այլընտրանքային” է համարում:
“Սույն ցանցի գործունեության մեջ ներգրավված են եղել ԱԱԾ նախկին եւ ներկա աշխատակիցներ, ավելին՝ ԱԱԾ կողմից պետպատվերով գնված որոշ թանկարժեք եւ հզոր գաղտնալսող սարքավորումներ չգիտես ինչպես հայտնվել են նշված ոչ պետական մարմնի տրամադրության տակ”, – նշված է հրապարակման մեջ:
Ըստ “Ժամանակ”-ի, Գ. Ծառուկյանն իր այդ համակարգը ստեղծելու համար հրավիրել է Ազգային անվտանգության ծառայության այդ գործում լավագույն կադրերին: Վերը նշված հրապարակման համաձայն ԲՀԿ ղեկավարի ստեղծած համակարգում են գտնվում նաեւ ԱԱԾ կողմից պետպատվերով գնված որոշ թանկարժեք եւ հզոր գաղտնալսող սարքավորումներ:
Թերթի տեղեկություններով Գ. Ծառուկյանն իր այդ համակարգը ստեղծել է դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, եւ վերջինիս օգնությամբ ու միջամտությամբ էլ այդ սարքավորումները ԱԱԾ-ից տեղափոխվել են իրենց ստեղծած համակարգ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: