01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ճանապարհ Բրազիլիա. ով կնվաճի աշխարհի առաջնության ուղեգիրը

Այսօր ախարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումների օրն է: Ինչպես գիտենք Հայաստանի հավաքականը անչափ կարևոր հանդիպում պետք է անցկացնի Դանիայի հավաքականի հետ: Մեր հավաքականին ամեն գնով հաղթանակ է պետք:

Մեր խմբում բացի այս խաղից տեղի կունենա ևս 2 հանդիպում: Մալթայի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի բուլղարացիներին,իսկ խմբի առաջատար Իտալիան կընդունի չեխերին:Այսօր հաղթելու դեպքում Իտալիայի հավաքականը կարող է նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր:
Այսօրվա հանդիպումներից հետաքրքրություն են առաջացնում նաև Ռուսաստան – Իսրայել,Ռումինիա-Թուրքիա, Սլովակիա-Բոսնիա, Ուկրաինա- Անգլիա:

Ասիական գոտում տեղի կունենա ընդամենը մեկ հանդիպում՝ ՈՒզբեկստանը կընդունի Հորդանանին:
Հարավային Ամերիկայում  հետաքրքրություն է առաջացնում Պարագվայ – Արգենտինա, Ուրուգվայ – Կոլումբիա հանդիպումները, իսկ Հյուսիսային Ամերիկայում ԱՄՆ -ն կընդունի Մեքսիկային, Յամայկան՝ Կոստա Ռիկային, Հոնդուրասը՝ Պանամային:

Այսօրվա հանդիպումներից հետո աշխարհի առաջնության ուղեգիր կարող  են նվաճել Արգենտինայի, Իտալիայի, Հոլանդիայի հավաքականները:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ուղեգրեր արդեն ունեն Բրազիլիան՝ որպես կազմակերպիչ երկիր, ինչպես նաև ասիական գոտուց խմբային փուլը հաղթահարած Ճապոնիան, Իրանը, Ավստրալիան, Հարավային Կորեան:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ