08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրք մեկնաբանի կարծիքով Մխիթարյանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է

Երեկ Ստամբուլում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Բորուսիան, չեմպիոնների լիգայի շրջանակներում մրցել է Գալաթասարայի հետ, գրում է Ermenihaber.am-ը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սյոզջյու»լրատվական կայքը, խաղից առաջ թուրք մարզականմեկնաբաններից Ահմեթ Չաքարը ուղիղ եթերումկանխատեսել էր խաղի ելքը՝ դրանում մեծ ներդրում վերապահելով հայ ֆուտբոլիստին: «Սեփ-սև ինչ-որ մեկին եմ տեսնում, Օբամեյանգն է:Մեկ էլ մի հայ եմ տեսնում, որովհետև հայերին շատ եմ սիրում: Մխիթարյանն է, ըստ իս,աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: 3-6 գոլ եմ տեսնում… Շատ վատ գիշեր էլինելու»,- ասել էր Չաքարը: Մարզական մեկնաբանի կանխատեսումներն իրականացել են՝ Բորուսիան հաղթել է 4:0հաշվով, իսկ Մխիթարյանը դորտմունդցիների կազմում լավագույններից մեկն է եղել:  Ermenihaber.am

Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն

Ս.թ. հոկտեմբերի 25-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն:  Փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի և վաճառքի կներկայացվեն  Դրախտիկի և Հադրութի շրջանի ևս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաև  արցախյան խոհանոցի այլ ուտեստներ: Փառատոնին կներկայացվեն  նաև  արցախյան   մշակութային արժեքների, ավանդական արհեստների  և    կենցաղի  ցուցադրություններ, ազգագրական պարեր: Ազգային նվագարաններով  ու ժողովրդական երգ […]

՛՛Այլընտրանքը չլինի, տեսնենք` 44 ձայն որտեղից եք հավաքում՛՛

Սահմանամերձ համայնքը հարկերից ազատելու օրենքի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը քննադատեց նախագիծը, ապա նշեց, որ իշխանությունների հետ հնարավոր չէ երկխոսության գնալ, և միայն հանրահավաքի լեզվով պետք է խոսել նրանց հետ: Պատգամավորը կրկին շեշտեց, որ իշխանությունների խուճապի մեջ են: Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. ‘’Սրտատրոփ սպասում ենք ձեր ելույթներին’’: ‘’Չի՞ երևում մեր […]

Քաղաքապետարանի ճեմասրահում ՛՛Հիշողություն, պատասխանատվություն, ապագա՛՛ խորագրով ցուցահանդեսն է ներկայացվել

Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության ու Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության հետ ձևավորված համագործակցության շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացվել է երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի ռազմագերիների, հարկադիր աշխատանք կատարած և Լենինգրադի շրջափակման ժամանակ տուժած 23 անձանց կյանքի պատմությունը: Ցուցահանդեսը կազմակեպվել է «Նացիոնալ-սոցիալիզմի հայազգի զոհերը» ծրագրի շրջանակում, […]

Դատարանը լսում է Խաչիկյանի եւ մյուսների պաշտպանական ճառերը

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով հոկտեմբերի 23-ի  նիստում դատարանը լսեց պաշտապանական կողմին: Դատավոր Արշակ Վարդանյանը նախ հարցրեց, թե ով է պատրաստ եւ ում է դատարանը լսելու առաջինը: Արձագանք չկար եւ դատավորը նորից հարցրեց, թե արդյո՞ք պատրաստ չեն պաշտպանները: Առաջինն արձագանքեց ամբաստանյալներ Արմեն Խաչատրյանի եւ Բագրատ Մուրադյանի պաշտպան Աննա Ջունովան: […]

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Լրտեսներ փնտրեք ձեր շրջապատում. Շարմազանովը` Զուրաբյանին

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու օրենքների փաթեթին:  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրբյանն ասաց, որ բերվել է մի նախագիծ, որը կապ չունի սահմանամերձ գյուղերի մասին օրենքին արտոնություններ տալու հետ: Նա նշեց, որ իրենք լրտեսներ ունեն ՀՀԿ-ի շարքերում և տեղեկացել են, որ այս օրենքի վերաբերյալ ՀՀԿ-ականները ակտիվորեն ելույթ են ունենում, որպեսզի իրենց նախագծերը […]

Տղամարդը փորձել է մտնել Սպիտակ տուն, շները նրան արգելել են

Հոկտեմբերի 22-ի երեկոյան 23-ամյա ամերիկացին թռել է Սպիտակ տան ցանկապատից, որպեսզի ներխուժի Սպիտակ տուն, սակայն ենթարկվել է ծառայողական շների հարձակմանը: Ավելի ուշ երիտասրադը ձերբակալվել է: Աղբյուրը նշում է, որ շները բռնել են նրան: Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են շները Սպիտակ տան հյուսիսային հատվածում շրջապատել մի մարդու: Տղամարդը հարվածել է իր վրա հարձակված շներից մեկին, […]

Որոշները նյարդայնացան. Հ. Նաղդալյան

‘’Նախագիծը նպատակ ունի հարկային բեռը թեթևացբել և դա ուղեկցվում է ռիսկերից խուսափելու ճանապարհով’’,-այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը խոսելով սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու օրենքի և հարակից այլ օրենքների փաթեթից: Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ հրաշալի է, որ սահմանամերձի թեման հատուկ վերաբերմունք ունի բոլոր խմբակցությունների, ինչպես նաև Կառավարության ներկայացուցիչների համար, ովքեր միասնական դիրքորոշում ունեն այս հարցում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված