՛՛Այլընտրանքը չլինի, տեսնենք` 44 ձայն որտեղից եք հավաքում՛՛
Սահմանամերձ համայնքը հարկերից ազատելու օրենքի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը քննադատեց նախագիծը, ապա նշեց, որ իշխանությունների հետ հնարավոր չէ երկխոսության գնալ, և միայն հանրահավաքի լեզվով պետք է խոսել նրանց հետ: Պատգամավորը կրկին շեշտեց, որ իշխանությունների խուճապի մեջ են: Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. ‘’Սրտատրոփ սպասում ենք ձեր ելույթներին’’:
‘’Չի՞ երևում մեր դեմքերից` ինչքան ենք վախեցած’’: Ապա Շարմազանովը ձայնը տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին. ‘’Ձայնը տրվում է այլընտրանքի` ԲՀԿ-ի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանին: Իմիջիայլոց, որ ասում էիք` ընդդիմությունը 44 ձայն հավաքեց, ստորագրություն, այլընտրանքը չլինի, տեսնենք` 44 ձայն որտեղից եք հավաքում:
Այս մարդիկ այլընտրանք են, ընդդիմություն չեն և նպատակ էլ չունեն ընդդիմություն դառնալու,որքանով որ լսել եմ հայտարարություններից’’: Միքայել Մելքումյանն արձագանքեց. ‘’Շատ ակտիվ եք մեկնաբանություններ անում, չգիտեմ` դրա սայրի ուղղվածությունը որտեղ է ուղղված, բայց շատ պետք չէ ակտիվ լինել այս փուլում’’: