08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ամուսնու սիրուհուն դանակի 11 հարված է հասցրել

Վոլոգդայում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել 22-ամյա բուժքրոջ նկատմամբ, ով մեղադրվում է դաժան սպանության մեջ: երիտասրադ կինը ամուսնու սիրուհուն դանակի 11 հարված է հասցրել ու սպանել նրան: 22-ամյա Ալյոնա Զգուրովսկայան իմացել է, որ Լյուդմիլա Բոգատիրյովան իր ամուսնու հետ մեկ տարի է՝ սիրային կապի մեջ է: Նրանց միասին տեսնելով՝ կինը համոզվել է դրանում եւ հարձակվել է […]

Նազարբաեւը մի բան պիտի ասեր, էլի

”Ես Հանրապետական կուսակցության անունից պաշտոնապես հայտարարում եմ՝ այն նախնական պայմանագիրը, որը ներկայացվել էր հանրությանը, նույն ձևով, առանց որևէ փոփոխության ստորագրվել է Մինսկում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: ” Նազարբաևը պետք է մի բան ասեր, բնականաբար, ասաց, որ ինչ-որ փոխզիջումներ կան, որը բացարձակապես նման երևույթ չկա”,-հավելեց նա: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում […]

Նախկին մարզպետն ու “Կադանս”-ը /վիդեո/

Վայոց ձորի արդեն նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր տարեգրքում գրել է. “2014 թվականի հոկտեմբերի 23-ին, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իմ դիմումի համաձայն, ՀՀ կառավարության որոշմամբ ես ազատվել եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից:   Հրաժեշտից առաջ “Կադանս” անսամբլի հետ իմ այս կատարումը սիրով նվիրում եմ իմ բոլոր ընկերներին, բարեկամներին եւ ինձ իրենց դրական վերաբերմունքով […]

”Վնուկովոյի՛՛ ավիավթարի ականատեսը մանրամասներ է պատմել

՛՛Վնուկովո՛՛ օդանավակայանի աշխատակիցները վատ են տիրապետում անգլերենին եւ հնարավոր է՝ սխալ հրահանգներ են տվել ձյուն մաքրող մեքենայի վարորդին: Այդ մասին ասել է ֆրանսիացի մի օդաչու, ով պատահմամբ ականատես է եղել Մոսկվայի ՛՛Վնուկովո՛՛ օդանավակայանում տեղի ունեցած ֆրանսիական մասնավոր ինքնաթիռի կործանմանը: Օդաչուն, սակայն, նախընտրել է չհրապարակել անունը, հաղորդում է Звезда հեռուստաընկերությունը: Հիշեցնենք, որ օրերս ՛՛Վնուկովոյում՛՛ մասնավոր ինքնաթիռ […]

Սահմանամերձ համայնքին արտոնություն տալու օրենքն ընդունվեց. դեմ էր միայն ”Ժառանգությունը”

Սահմանամերձ գյուղական համայնքների գործունեությունը հարկերից ազատելու օրենքի նախագծի և հարակից մի շարք նախագծերի փաթեթն Ազգային ժողովն առաջին ընթեցմամբ ընդունեց` 86 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ: Դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը և ”Ժառանգություն” երեք պատգամավորները:Մինչ այդ վարման կարգով խոսելով` ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն առաջին ընթեցմանն այսօր կողմ է քվեարկելու պայմանով, […]

Հայաստան կայցելի Լիտվայի արտաքին գործերի նախարարը

 Ս.թ. հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը: Լիտվայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։ Լիտվայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Պետք է այնպես անել, որ գյուղը պահպանի իր քաղցրությունը. խմբակցությունները` սահմանամերձ համայնքների օրենքից

Սահմանամերձ համայնքներին հարկերից ազատելու նախագծի և հարակից մի քանի նախագծերի փաթեթի քննարկմանը ժամանակ ”Ժառանգություն” խմբակցության անունից ելույթ ունեցավ Թևան Պողոսյանը, ով նկատեց, թե պետք է փաթեթը նաև հումանիտար օգնություն ցուցաբերելու խնդիրը արծարծի: Ըստ նրա՝ փաթեթով ավեի շատ նախատեսվում է զարգացման հարցի լուծումը: ”Պետք է այնպես անել, որ գյուղը պահպանի իր քաղցրությունը: Այն օրը, երբ մարդը […]

Ինտերպոլը հայտնաբերել է 95 անձ

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը լրագրողներին ներկայացրեց այս տարվա ինն ամիսներին Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կատարած աշխատանքը: 2014 թ. ինն ամիսներին ԱԿԲ-ի կողմից ստացվել եւ առաքվել է 25 հազարից ավելի փաստաթուղթ: Հեռահաղորդակցման հատուկ համակարգի միջոցով ստացվել եւ մշակվել է 67430 տեղեկատվական միավոր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս տարվա […]

Ինձ համար օրենքն օրենք է. Շարմազանով

 Ազգային ժողովում սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու օրենքի քննարկման ժամանակ Հրանտ Բագրատյանը արձագանքեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանին` նշելով, որ ինքը չի ասել, թե տնտեսական աճ ընդհանրապես չկա, այլ ասել է` ինչու աճ չի գրանցվել, և հարկ է համարում, որ ուշադրություն դարձնեն այդ խնդրին: Նշենք, որ Վարդան Այվազյանն էլ իր ելույթում աել էր, որ այս օրենքով նտեսվարողներն ազատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված