08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արմեն Աշոտյանի մտահոգությունը. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Ի պատասխան ՛՛Ժամա­նակի՛՛ հարցին՛ Հայաստանում կա՞ կառավարման ճգնաժամ, ինչպես հայտա­րարել են ոչ իշխանական ուժերը, Կրթության եւ գիտու­թյան նախարար Արմեն Աշոտյանն ասաց. ՛՛Իմ ինքնավստահ պահվածքը կարող է հուշել, որ նման խնդիի չկա՛՛: Աշոտյանը խուսափեց ՛՛ոտքի վրա՛՛ պատասխանել հար­ցին՝ արդյո՞ք համատարած կոռուպցիան, 33 տոկոսից ավելի աղքատությունն ու օրեցօր ահագնացող արտա­գաղթը կառավարման ճգնա­ժամի արղյունք չեն: […]

Լավ ֆռռացրեց. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ, Աժ ամբիոնից ելույթ ունենալով, դիմեց կառավարության ներկայա­ցուցիչ Վախթանգ Միրում­յանին’ ասելով. ՛՛Դրա մա­սին կխոսենք մի վեց ամիս հետո, երբ կիրառական պրակտիկա կունենաք՛՛: Արսենյանի խոսքը վերաբերում էր կառավարության գործունեությանը, գործելակերպին ու նման ակնար­կով նա, փաստորեն, հայտարարեց, որ վեց ամիս անց այս կառավարությունը շարունակելու է գոյու­թյուն ունենալ, ինչը […]

Վայոց ձորի մարզպետի հավանական թեկնածուն. Չորրորդ իշխանություն

Կառավարության որոշմամբ, երեկ աշխատանքից ազատվել Է Վայոց Զորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Այս տարվա հունվարին Աշոտ Գալոյանն ազատվել էր Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից` նշանակվելով Բրազիլիայում ՀՀ դեսպան: ՛՛ՉԻ՛՛ աղբյուրների տեղեկացմամբ՝ դրանից հետո ԱԳՆ-ն դեսպանի թափուր պաշտոնի համար Վարշավա էր ներկայացվել Էդգար Ղազարյանի ագրեմանը, և ահա օրերս ստացվել է ընդունող երկրի դրական պատասխանը, ինչին էլ հետևեց մարզպետի […]

Սերժ Սարգսյանը տեղյակ է /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին խորհուրդ տվեց չհետեւել իր ընդդիմադիր գործընկերների օրինակին եւ ժողովրդի անունից ելույթներ ունենալ: Նրա խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանը, որպես կուսակցության առաջնորդ տեղյակ է, թե ինչպես են անցնում Ազգային ժողովի նիստերը: Ամեն դեպքում,  ըստ Շարմազանովի,  Հանրապետական խմբակցությունը երբեք չափը չի անցնում եւ մշտապես օգտագործում […]

Հերոսացում…./վիդեո/

Հերոսությունը միայն պատերազմի դաշտում չի դրսևորվում: Հերոսությունը երբեմն ամբողջանում է մարդկային պարզ վարքագծի, կամ գենետիկական կոդով փոխանցված տարրական վարվելաձի մեջ: Հերոսներ ծնվում են նաև առօրյա կյանքում: Հերոսության մասին մեր զրույցը բանաստեղծ Հարութ Կարակուշյանի հետ կարող է այսօրվա երիտասարդության համար ինչ-որ չափով նաև ուսուցանող լինել: Մանրամասները՝ տեսանյութում:

Բանակցությունների առաջընթացը կախված է Ադրբեջանից /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, հանրապետականները  Ֆրանսիայում  տեղի ունենալիք Սարգսյան-Օլանդ-Ալիեւ հանդիպումից առաջ եւս մեկ անգամ հստակեցրել են  մոտեցումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: “Մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, եւ հակամարտությունը պետք է ունենա խաղաղ լուծում”, – նշեց նա: ԱԺ […]

Հղի Քեյթ Միդլթոնը կրկին գրավել է հասարակությանը /ֆոտո/

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը 7 շաբաթ հասարակության առաջ չէր երեւում՝ հղիության հետեւանքով առաջացած ուժեղ տոքսիկոզի պատճառով: Սակայն նա ի վերջո հայտնվել է մարդկանց առջեւ՝ կրկին բոլորին զարմացնելով ու գերելով իր նրբաճաշակ հագուստով:   Քեյթը ցուցահանդեսի է եղել բաց-երկնագույն շքեղ զգեստով: Ճիշտ ընտրված հագուստը կոծկել է Քեյթի 12 շաբաթական հղիությունը: Նրա ժպիտից ու պահվածքից երեւացել է, […]

Գերմանիայում մեխանիկական Պուտինին են վաճառում /ֆոտո/

Գերմանական Քյոլնի Team Breker աճուրդների սրահը վաճառքի է հանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեխանիկական արձանիկը: Արձանիկը կարողանում է թեքել գլուխը, ապակե աչքերով է եւ դասական սեւ կոստյումով է: Տիկնիկը ստեղծվել է շվեյցարական Քրիստիան Բայլի ընկերության կողմից:

Պետք է բարձրաձայնել՝ հղիությունը մեղք չէ…./վիդեո/

՛՛Կանանց աջակցման կենտրոն՛՛-ը նույնպես միանում է հղի կանաց պայքարին: Կենտրոնի ներկայացուցիչ Պերճուհի Կաժոյանը գտնում է, որ հարկավոր է ձայն բարձրացնել, չի կարելի մեկ անգամ բողոքել ու տուն գնալ՝արդյունք գրանցվում է միայն հետևողական պայքարի շնորհիվ: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված