08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գերագնահատել են. նախարարը` եռյակից

‘’Փոքր-ինչ գերագնահատել են այն անձինք, ովքեր համարում են, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահի դիրքորոշումը կախված է հանրահավաքներից’’,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, թե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանը իր դիրքորոշման հայտնելը հետաձգեց հարնրահավաքների պառճառով։ ‘’Դա կախված է լինելու քաղաքական կոնսուլտացիաներից, որոնք իրականացվում են ոչ թե հանրահավաքներում, […]

Ինչու են կրճատում հղիության ու ծննդաբերության նպաստները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ”Ժամանակավոր անաշխատունակության մասին” և ”Պետական նպաստների մասին”ՀՀ օրենքներում նախաձեռնած փոփոխությունները, որոնք առաջացրել են բազմաթիվ կանանց դժգոհությունը: ”Վերջին 4 տարիներին այս նպաստներից բխող ծախսերը բյուջեում ավելացել են շուրջ 3 անգամ: 2014թ-ի համար նախատեսված 8.5 մլրդի փոխարեն նախատեսվում է տրվող նպաստների քանակը հավելել 12 մլրդ […]

Ազգային արխիվը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված չորս ծրագիր ունի

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ Ազգային արխիվը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված աշխատանքների շրջանակում չորս ծրագիր ունի: Առաջին ծրագիրը, ըստ նրա, Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումն է հայերեն և անգլերեն լեզուներով: Երկրորդ ծրագիրը հայերի նյութական, մշակութային կորուստների ժողովածուների շարքն է: ՛՛Ամեն ինչ հարյուրամյակով չի ավարտվում, այլ սկսվում է: Սա երկար պայքար […]

Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունն Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը եւ Կարինե Աճեմյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել են Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի անդամ, Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուի գլխավորությամբ: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունել է հյուրերի այցը Հայաստան եւ կարեւորել միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումն ու […]

Հայաստանում մեղվաբուծությունն անկում է ապրում

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանն ասել է, որ Հայաստանում և ամբողջ աշխարհում մեղվաբուծությունն անկում է ապրում: Նա նշել է, որ այս տարվա մեղրի բերքը նախորդ տարվա համեմատ քիչ է եղել: Բանախոսը նշել է նաեւ, որ հայկական մեղրը որակազրկվել է բույսերին ներարկած թունաքիմիկատների պատճառով: ՛՛Մեղուները նեկտար են հավաքում […]

Հղի կանայք ընդդեմ օրենքի. պայքարելու են/վիդեո/

Այսօր, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին հղի կանայք: Հղիները  բողոքում են օրենքի դեմ, ըստ որի՝ չաշխատող հղի կանայք պետք է գումար ստանան աշխատող կանանց աշխատավարձերի պահումների հաշվին: Կանանցից մեկն նշեց,  որ երեկ իրենք հանդիպել են նույն օրենքի համահեղինակներից մեկի՝ Սմբատ Սաիրյանի հետ, ով իրենց հարց է ուղղել, թե Կառավարությունն ինչ միջոցներով պետք է կարողանա հղի […]

Սպորտը քաղաքականություն չի սիրում. Սպորտի նախարարը` հանրահավաքից

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հերքում է լուրերը, թե ինքը խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և‘’Ժառանգության’’ կազմակերպած հանրահավաքին 3000-ից ավելի մարզիկների ու ծնողների է ստիպողաբար տարել Ազատության հրապարակ: Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նախարարը նախ շտապեց հեռանալ և րպատասխանել լրագրողների հարցերին, ապա վերադարձավ ու նշեց. ‘’Ես չեմ խուսափում, ես անում եմ իմ […]

Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հոկտեմբերի 23-ին Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի եւ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, խոնարհումով եւ լռությամբ հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտելցուցանմուշները։ ՀՀ ԱԺ հասարակայնության և […]

Գումար քննչական կոմիտեին

Կառավարության այսօրվա նիստին որշում կայացվեց Հատուկ քնչական կոմիտեին հատկացնել 1 միլիարդ 80 միլիոն դրամ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց, որ գումարն անհրաժեշտ է 2014 թվականի ընթացքում կոմիտեի բնականոն աշխատանքն ապահովելու համար:Կառավարության մեկ այլ որոշման համաձայն` կառավարության պահուստային ֆոնդից 5 միլիոն դրամ հատկացվեց կրկին քննչական կոմիտեին: Այս գումարն էլ անհրաժեշտ է քննչական կոմիտեի և դեպարտամենտի բնականոն գործունեությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված