16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սա պետք է բոլոր քաղաքական ուժերի ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ քննարկել. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում քննարկման դրվեց ”Ժառանգություն” խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի ու Թևան Պողոսյանի հեղինակած ”Զինապարտության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” և ”Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” օրենքների նախագծերի փաթեթը:


Նախագիծն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից հանել ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: ԿԳՆ Արմեն Աշոտյանն ասաց, որ քանի որ հարցն ունի հասարակական մեծ հնչեղություն, հարցի վերաբերյալ վերջնական եզրակացության ձևավորման համար անհրաժեշտ է կազմակերպել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ լայն քննարկումներ:

”Սա այն հարցը չէ, որ երկու պատգամավորի նախաձեռնությամբ դրական եզրակացություն տանք, սա պետք է բոլոր քաղաքական ուժերի ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ քննարկել, նոր ուղարկել ԱԺ”,-ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ