Սպորտը քաղաքականություն չի սիրում. Սպորտի նախարարը` հանրահավաքից
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հերքում է լուրերը, թե ինքը խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և‘’Ժառանգության’’ կազմակերպած հանրահավաքին 3000-ից ավելի մարզիկների ու ծնողների է ստիպողաբար տարել Ազատության հրապարակ:
Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նախարարը նախ շտապեց հեռանալ և րպատասխանել լրագրողների հարցերին, ապա վերադարձավ ու նշեց. ‘’Ես չեմ խուսափում, ես անում եմ իմ աշխատանքը, կրկնում եմ` սպորտը քաղաքականություն չի սիրում, վերջացրեք ինտրիգները’’:
Նշենք, որ այսօր ‘’Ժամանակը’’ գրել էր. ‘’Սպորտի նախարարության ենթակա բոլոր 23 մարզադպրոցներից, որոնք սնվում են պետբյուջեից, 3 հազարից ավելի մարզիկների, նրանց ծնողներին, մարզիչների պարտադրաբար տարել են Ազատության հրապարակ՝ ընդդիմադիր կամ ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցելու համար: Մեր տեղեկություններով՝ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը նույն ծրագիրն իրականացնելու է նաեւ հոկտեմբերի 24-ին: Սերժ Սարգսյանը շուտով պաշտոնանկ է անելու սպորտի նախարար Գ. Ղազարյանին’’:
Իսկ հարցին, թե արդյոք ինքը կամ այլ մարզիկներ մասնակցել են հանրահավաքին, արձագանքեց. ‘’Բնականաբար, ոչ մեկը’’: