Պետք է այնպես անել, որ գյուղը պահպանի իր քաղցրությունը. խմբակցությունները` սահմանամերձ համայնքների օրենքից
Սահմանամերձ համայնքներին հարկերից ազատելու նախագծի և հարակից մի քանի նախագծերի փաթեթի քննարկմանը ժամանակ ”Ժառանգություն” խմբակցության անունից ելույթ ունեցավ Թևան Պողոսյանը, ով նկատեց, թե պետք է փաթեթը նաև հումանիտար օգնություն ցուցաբերելու խնդիրը արծարծի: Ըստ նրա՝ փաթեթով ավեի շատ նախատեսվում է զարգացման հարցի լուծումը:
”Պետք է այնպես անել, որ գյուղը պահպանի իր քաղցրությունը: Այն օրը, երբ մարդը գյուղում սկսում է գնել խանութից, գյուղը կորցնում է իր քաղցրությունը և հմայքը, բոլորս սիրում ենք գնալ գյուղ, որովեհտև այնտեղ ուտում ենք գյուղի բարիքները, այսինքն՝ հարցը դնել ոչ միայն առևտրի իմաստով, այլ որ մարդիկ այցելեն, փորձեք տուրիզմ զարգացնել”,-ասաց նա:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը շեշտեց, թե ընդհանուր առմամբ դրական է ՕԵԿ-ի մոտեցումը նախագծի հարցում: ”ՀՅԴ-ն դրական է գնահատում նախաձեռնությունները՝ որոշակի վերապահումներով և նկատառումներով”,- ՀՅԴ խմբակցության տեսակետը հայտնեց Արծվիկ Մինասյանը: Մինչ վերապահումններին անցնելը նա նշեց, որ թեման շատ կարևոր է և շատ լուրջ, և պատգամավորները և կառավարությունը պետք է շարունակեն պահպանել միասնականությունը այս հարցի շուրջ:
”Հակված եմ մտածելու, որ կարող ենք այդ ցանկում ընդգրկվածը սահմանապահ բնակավայրեր են”,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, թե օրենքի նախագիծը ոչ թե սահմանապահ բնակիչների համար է, այլ բիզնեսին արտոնյալ վիճակով հնարավորություններ տալը, Արծվիկ Մինասյանը նկատեց, թե պետք չէ մտահոգվել, որ խոշոր բիզնեսը պետք է գնա այս սահմանամերձ բնակավայրեր, որպեսզի թաքցնեն իրենց եկամուտները: Այդ մտավախության համար ՀՅԴ պատգամավորը նշեց, որ պետք չի զրկած պահել բնակավայրերը այդ հնարավորությունից:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ նախ փաթեթը ԱԺ ներկայացնելիս խախտվել է օրենքը: Ս”ա օրինական փաթեթ չի, դուք բերել եք սահմանամերձ գոտիներին արտոնություններ տալու նախագիծը, բայց դրանից հետո չեք բերել օրենքներ, որոնք բխում են սահմանամերձի մասին այդ օրենքի նախագծից”,-շեշտեց նա:
ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը նշեց, որ նախագծի փաթեթը ներկայացվել է ոչ պատշաճ` իբրև ֆինանսատնտեսական քաղաքականություն, որի տնտեսական մասը սակայն, ըստ նրա, չկա: Նա մի քանի հացադրումներ արեց, ինչպես օրինակ՝ այս բաժինների առաձանացումը և մյուս փաթեթի հետ քննարկում և ապա հայտարարեց: ”Եթե այս հարցադրումները հաշվի կառնեք, մենք այս պայմանով կողմ կքննարկենք”:
ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Վահրամ Բաղդասրայանը և ասաց, որ օրենքի վերաբերյալ շահագրգիռ քննարկումներ են տեղի ունեցել: Բաղդասարյանը նշեց, թե կիսում է այն պատգամավորների տեսակետը, որոնք վերաբերվում են մակրոտնտեսական ցուցանիշներին: Նրա խոսքով՝ ցանկալի կլիներ, որ օրենքում հստակ տարանջատվի սահմանամերձ և սահմանանապահ գյուղերը: