17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Նազարբաեւը մի բան պիտի ասեր, էլի

”Ես Հանրապետական կուսակցության անունից պաշտոնապես հայտարարում եմ՝ այն նախնական պայմանագիրը, որը ներկայացվել էր հանրությանը, նույն ձևով, առանց որևէ փոփոխության ստորագրվել է Մինսկում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

” Նազարբաևը պետք է մի բան ասեր, բնականաբար, ասաց, որ ինչ-որ փոխզիջումներ կան, որը բացարձակապես նման երևույթ չկա”,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այդ օրը խոսեց ինչ-որ փոխզիջումների մասին: Նա ասել էր. ”Հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող այն հարցում, թե որ սահմաններով է Հայաստանն անդամակցելու: Այդ հարցն արդեն հանված է”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ