Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի նորանշանակ արտակարգ եվ լիազոր դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Օխեդան: Նախագահը շնորհավորել է դեսպան Օխեդային մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը Հայաստանի և Ուրուգվայի միջև կապերի ամրապնդման ու զարգացման, նաև […]