Կառավարությունը շարունակելու է բարեփոխումները տեղական ինքնակառավարման ոլորտում. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում աշխատանքներն է սկսել Գյուղական համայնքների ամենամյա ավանդական չորրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների արդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի համայնքների ասոցիացիայի կազմակերպած ֆորումներն […]