19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս խուսափել քաղցկեղից /վիդեո/

՛՛Հայ կանայք պարտավոր են առողջ լինել՝ հանուն իրենց ամուսինների ու հանուն իրենց երեխաների: Իսկ որպիսի մենք առողջ լինենք, անպայման պետք է լինենք ապահովագրված այն նենգ հիվանդությունից, որը կոչվում է քաղցկեղ՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում՝ կայացած ասուլիսի ժամանակ,  ասաց  Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Հակոբյանը փաստեց, որ հիվանդության նենգությունը պայմանավորվում է նրանով, որ մարդը կարող է բավականին երկար ժամանակ տառապել այդ հիվանդությամբ, և բացահայտել այն միայն  վերջին փուլում:

40-ից բարձր տարիքի կանայք պարտավոր են գոնե տարին մեկ անգամ այցելել բժշկի: Հակոբյանը նկատեց նաև, որ վիճակագրության համաձայն քաղցկեղածին հիվանդությունները գնալով երիտասարդանում են և ախտահարում են առավել երիտասարդ օրգանիզմներին:

Մասնագետը խորհուրդ է տալիս մինչ ահազանգող երևույթի բացահայտումը անցնել հետազոտություն՝տվյալ պարագայում կնոջ համար ամենախոցելի տեղերից մեկը՝ կրծքագեղձն է և հարկավոր է գոնե տարին մեկ անգամ մամոգրաֆիա անել:

՛՛Այ այս տիպի կանանց՝ 4 300 հոգի ունենք, որոնք դիմել են սկլինինգի նպատակով և զննության արդյունքում՝ քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլերում,  և մենք օգնել ենք նրանց՝ բուժվելու և առողջանալու համար՛՛,-նշեց Հակոբյանը:

Խաչանուշ Հակոբյանը անդրադարձավ նաև վիճակագրությանը.՛՛2011 թվականին ունեցել ենք քաղցկեղի ախտորոշման 1140 դեպք, որից 421 դեպքը գրանցվել է միայն մեր կենտրոնում, 1140-ից մահացել է 545-ը, իսկ բարձիթողի վիճակում, այսինքն հիվանդության 3-րդ կամ 4-րդ փուլում եկել է 407 հոգի: 2014 թվականին հիվանդությունների թիվը 1 121 է, մահացածությունը 631-ը և բարձիթողի վիճակ 531-ը: 2013 թվականին հիվանդացության թիվը 1 099 է, մահացածության՝ 524-ը և բարձիթողի վիճակ է 338-ը՛՛:

Հակոբյանը հավելեց, որ կենտրոնի բժիշկներին անհանգստացնում է նաև արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ