24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Սպանություն Շենգավիթում

Նոյեմբերի 6-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտ ընկել և ուշագնաց է եղել մոտ 45 տարեկան Անդրանիկը:
Շտապօգնության խումբը նշված հասցեում հայտնաբերել է տղամարդու դիակ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1971 թ. ծնված Անդրանիկ Պարսամյանի դիակը` կրծքավանդակի ձախ ստորին հատվածի կողային մակերեսի կտրած-ծակած վերքով:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում Ա. Պարսամյանի հետ վիճաբանել են 1989 թ. ծնված Արթուր Ա.-ն և 1971 թ. ծնված Սարո Հ.-ն, որի ժամանակ Արթուր Ա.-ն սուր ծակող-կտրող գործիքով հարվածել և սպանել է Անդրանիկ Պարսամյանին:

Ժամը 03.30-ին Արթուր Ա.-ն և Սարո Հ.-ն Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի մի տնից բերման են ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Արթուր Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

 Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ