Սամվել Ալեքսանյանը դո՞ւրս է եկել ստվերից /վիդեո/
՛՛Այնպես չէ, որ որևէ մի տնտեսվարող 100% ստվերում է, և այդ ստվերից նրան պետք է դուրս բերել՛՛,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կառավարությանը հաջողվել է որևէ մի գործարարի դուրս բերել ստվերից, մասնավորապես Սամվել Ալեքսանյանին, ով հարկ վճարողների աղյուսակում մի հորիզոնականով բարձրացել է:
՛՛Ստվերը տնտեսական գործունեության ամենաբացասական գործակիցներից մեկն է, և որևէ տնտեսվարող չի կարող 100% ստվերում աշխատել: Ուղղակի նա իր գործունեության մեջ ավելի թափանցիկ է դառնում՛՛,-նկատեց Գ. Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: