14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Քաղաքացիների առաջարկները ներառվելու են տարբեր ծրագրերում

 Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն երկրորդ տարին վարչական բոլոր շրջանների կենտրոնական, մարդաշատ վայրերում տեղադրվում են ՛՛Առաջարկությունների տաղավարներ՛՛ , որոնց միջոցով ևս քաղաքացիները կարողանում են Երևանի զարգացման, բարեկարգման վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտարկումներն ուղղել քաղաքային իշխանություններին։ Քաղաքացիների նամակները պարբերաբար հավաքվում են, ամփոփվում և նեռարվում ընթացիկ ու հեռանկարային ծրագրերում:

 ՛՛Քաղաքում տեղադրված այս տաղավարները երևանցիների համար ևս մեկ հնարավորություն են ստեղծում մասնակցելու քաղաքի զարգացման ծրագրերին՝ իրենց առաջարկություններով: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ՛՛Առաջարկությունների տաղավարներն՛՛ արդեն հավաքվել են, բոլոր առաջարկություններն ամփոփվում են, իսկ դրանցից առավել առարկայականները և իրատեսականները ներառվում են քաղաքապետարանի և վարչական շրջանների զարգացման ծրագրերում՛՛,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ