Համաշխարհային հրեականությունը չի կարող դառնալ գործիք հակահայ քարոզիչների ձեռքին

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, երբ քաղաքակիրթ մարդկությունը Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է՝ ոգեկոչելու Օսմանյան կայսրությունում սպանված շուրջ մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, ակտիվացել է նաև թուրք-ադրբեջանական քարոզչությունը: Միջազգային հանրության ուշադրությունը շեղելու և հրեական համայնքային տարբեր կառույցների օգնությունը ստանալու նպատակով վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է տարվում տարբեր լրատվամիջոցներում պատվիրված և միակողմանի հոդվածների […]