Բախումներ ՌԴ դեսպանատան դիմաց. մասնակիցներից ոմանց ինքնազգացողությունը վատացել է /ֆոտո/վիդեո/
Բազմաթիվ մարդիկ, քաղաքացիական ակտիվիստներ այս պահին գտնվում են Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց: Նրանք պահանջում են, որ Գյումրիի ոճրագործության մեղադրյալ, Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կրի Հայաստանում: Հիշեցնենք, որ նա սպանել է վեց հոգու, փախել զորամասից, և ըստ միջագային պայմանագրի՝ դատական գործն ընթանալու է Հայաստանում, սակայն պատիժը կրելու է ՌԴ-ում:
Հավաքվածները պահանջում են նաև հարգել զոհերի հիշատակը, բղավում են՝ ազատ անկախ Հայաստան: Նրանց կրկնակի թվով գերազանցում են ոստիկաններն, ովքեր պահանջում են ակտիվիստերից դեսպանատան դիմացից հեռանալ դիմացի մայթ ու այնտեղից ներկայացնել իրենց դժգոհությունները: Երբ ոստիկանների պահանջը չկատարվեց, նրանք շրջափակեցին բողոքներին, լրագրողներին, բոլորին օղակի մեջ առան ու սկսվեց հրմշտոց:
Henaran.am-ի թղթակիցը փոխանցում է, որ բախումների ընթացքում քաղաքացիներից, լրագրողներից ոմանք գիտակցություն են կորցրել: Ոստիկանների ու ակտիվիստների միմյանց ուղղված վիրավորանքները շարունակվում են: ՌԴ դեսպանատան մոտ են նաև Հիմնադիր խորհրդարանի անդամները, մարդկյանց քանակը գնալով ավելանում է: